իմ աչքի առաջ է գալիս էս արծիվ տղան:

Թաղման օրը... Հիշում եմ, էլի կոչեր էին հնչում, ու, համոթ էդ ժամանակվա ուսանող տղաների, բանակում ծառայելու ժամկետների ավելացման հետ կապված բողոքի ցույցեր էին: Ես չէի հասկանում՝ ոնց էս լուրը լսելուց հետո չէին ամաչում բողոքել: Էդ օրով չէին ամաչում ու շարունակում էին բողոքել:

Ընկերուհուս հետ գնացել էինք թաղմանը: Չգիտեինք անգամ, որ աղջիկներն ու կանայք ինչ-որ պատճառով գերեզման չեն գնում թաղման: Մենակ վերջում հասկացանք, որ մենակ էինք... Ծաղիկներ էին ձեռքներիս, կարմիր կակաչներ: Հնարավոր չէր մոտենալ, ու չէինք էլ ուզում արդեն: Ցավոտ էր շատ: Զինվորներից մեկին խնդրեցի, որ ծաղիկները դնի... Գուրգենին նոր ծածկած թարմ սևահողի վրա...

Կոչեր չեմ ուզում լսել, ուզում եմ, որ Գուրգեն Մարգարյաններ շատ ծնվեն մեր երկրում: Այ սենց ազնվազարմ, անվախ տղաներ, վերջին սաֆարովին սատկացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել