11 սեպտեմեր 2014թ. Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարը նվիրված էր ննջեցյալների հիշատակության օրվան, որ տարվա մեջ ընդամենը 5 անգամ է նշվում, յուրաքանչյուր մեծ տոնի հաջորդ օրը։ Այսինքն ս. Ծնունդ, ս. Հարություն, ս. Վարդավառ-Այլակերպուըյուն, ս. Աստվածածնի վերափոխում կամ խաղող օրնեք և Խաչվերաց կամ սուրբ Խաչ։ Ամեն մի տոնից առաջ նախ տեղիր էր ունենում պահեցողության շրջանը, որը հավատացյալին հնարավոր կիրակի օրը տոնվում էր մեծ խանդավառությամբ, իսկ որպես հարգանք այս կյանքից առհավետ հեռացած հարազատների, բարեկամների, հաջորդող օրը՝ երկուշաբթին, նշում էին հանգուցյալների հիշատակության օրը։ Ապացույց այն բանի, որ մահացած չի նշանակում մոռացված և կորած, անհայտացած, այլ ժամանակավորից հեռացած և հավիտենականի միացած, մարմնապես բացակա, բայց հոգեպես միշտ ներկա անձ։
Ահա այս է հիշատակության բուն իմաստը և նշանակությունը, որ դարեր շարունակ նշել են մեր պապերը, որպեսի իրենք էլ լինեին նշված։ Երբ 1920-ից հետո մեր ազգային ավանդության և կրոնա-բարոյական կառույցի քարուքանդ եղած ավերակների վրա կառուցվեց անաստվածության մոնումենտները, մեզ տրվեց հաց, օղի, աշխատանք, սակայն առանց հավատքի, առանց ավանդությունների։ Եվ ազգային-ավանդական գետնից արմատախիլ եղած մեր ժողովուրդը 70 տարի կորցրեց դարերի խորքից իրեն փոխանցված ավանդությունները։ Երբ փորձեց վերականգնել այն, ինչը իրեն ներկայացնում էին որպես հաշիշ (կրոնը օպիում է), ամեն մի շրջան սկսեց իր կեսկատար իմացությամբ վերականգնել այն, այս անգամ աղավաղված դիմագծով։ Ցավոք այն ինչ այսօր, որպես ավանդություն, փորձվում է վերականգնվել, զգում ես թե ինչքան է աղավաղված...
Ցարական ժանդարմերիայի պատասխանատուներից մեկ հայտարարում էր, հայերին չես կարող ձուլել այնքան ժամանակ, քանի դեռ նա կառչած է իր հավատքին, բավական է նրան արմատախիլ անել այդ հավատքից և նա կդադարի որպես հայ, գոյություն ունենալուց։ Եվ ով կարող էր դա անել ,,անաստված հայը,, որի սրբությունը անսրբությունն էր, իսկ աստվածը՝ մամոնան։ Վերջերս անդրադարձել էի ադրբեջանական 1920-ականների հույժ գաղտնի մի նամակի, ուր Ղարաբաղի հեղկոմի նախագահ Ասադ Կարաեւը նամակով դիմելով բոլշեւիկյան կուսակցության Գորիսի գավառային Հեղկոմի մուսուլման անդամներին, նշում է. ,, ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒԺ ՉՈՒՆԵՔ, ԱՊԱ ԿԱ ՓՈՂ... Եթե ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆԱՔ` հեռագրեցեք, ԿՈՒՂԱՐԿԵՆՔ: Այն Ո՞Ր ՀԱՅԻՆ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ ՏԱՔ, ՈՐ ՁԵր,, ուզածը չիրականացնի։ Քրիստոսն ասում էր, մի վախեցեք նրանցից, որոնք ձեր մարմինն են սպանում, բայց հոգին չեն կարող սպանել, այլ վախեցեք նրանցից, որոնք ձեր հոգին են սպնում,,։ Եվ սպանեցին մեր հոգին։ Տեղը դնելով այն, ինչն անում էր ամեն բան իր ազգային արժեքները ոչնչացնելու համար, լեզուն մեռցնելու, լեզվամտածողությունը աղավաղելու, տոները մոռացության տալու, ավանդությունները աղավաղելու, հավատը ուրանալու։ Արդյունքը, ամեն ազգային հայտարարվում էր կեղծ կատեգորիաներ, ավանդապեություն՝ քյաթույություն, բարոյականություն՝ շարժում ընդդեմ կարմիր խնձորի, աջակցվում էր ամուսնալուծությունը, որպեսի խորացվի համասեռամոլությունը։ Եվ այս քողի տակ բավական է հանկարծ խոսվի ինչ որ ազգային տոնի արժեքի մասին, որպեսի խոսքի ազատության դրոշակակիրները խեղտեն այն խոսքը, որը իրենց կողմից չի արտասանվել, ջարդեն ազատության այն պատվանդանը, որի վրա իրենց բարձրախոսը դրված չէ։ Ահա նմանատիպ աղմուկ աղաղակ է առաջացել հայ բիզնես կլասում, ընդդեմ ,,էկոնոմ,, կլասի։ Իբրև թե Հայաստանի փայլող արդյունաբերության ամուր հիմքերը սկսում են շարժվել այն բանից, որ տարվա 4 օր, հայ մարդը հիշատակության և խոնարության համար գնում է իր նախնյաց շիրիմներին այցելության, ինչպես կարող են նման քյառթուական սովորություններով խախտել ՀՀ արդյունաբերության ծխնելույզի խողովակ ծուխընթացը։ Զարմանում եմ։ մարդկան մի ամբողջ բանակ, գոյություն չունեցող եհովա անունով աստծուն հավատաքով խուսափում են բանակում ծառայելուց, ոչ մի գործարար չի հիշում և չի աղմուկ բարձրացնում արդյունբերության ծխախողովակը, բայց 4 օրյա ռակիրովկան օրերի մի ամբողջ սունամի է առաջացնում հայոց արդյունաբերության սարդարապատում։
Այս մտահոգությունը մեր ուսերին, ստանծնեցինք մասնակից լինել մի մարտահրավերի որի արդյունքը կուզեմ ձեր ուշադրության ներկայացնել տեսագրության ձևով։
Նայեք և նրբագեղները թող հարձակվեն քյառթուների պահպանողականության վար, իսկ նրանք էլ թող պաշպանվեն...