ArmStar.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ նրա նոր հոբբբի՝ դայվինգի մասին:
<<Լողում եմ դեռ երեք տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել եմ մոտ երեք տարի: Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են սպոտով հագեցած: Տասը տարի զբաղվել եմ ձևավոր չմշկասահքով և երկու տարի՝ կարատեով (կարատեից նույնիսկ արծաթե մեդալ ունեմ): Այժմ էլ մարզասրահ եմ այցելում, լողով, ակվաաէրոբիկայով զբաղվում: Առողջ ապրելակերպը, ինքս ինձ հաղթելը, դայվինգը և այլ էքստրեմալ սպորտաձևերն ինձ երջանկություն են պարգևում, ուրեմն ինչու՞ դրանով չզբաղվեմ:
Սկզբում պարապլանների և օդապարիկի հանդեպ մեծ սեր ունեի, բայց հասցրի միայն պարապլանով թռչել, քանի որ երեխայիս ծնունդից հետո առավել զգուշավոր եմ դարձել, իսկ այժմ էլ սիրահարվել եմ դայվինգին>>:
Անժելան հավաստիացնում էր, որ մարզումների ընթացքում դժվարություններ չի ունեցել, քանի որ իր մարզիչը՝ Ռաֆայել Մկրտչյանը, ռեկորդակիր մարզիչ է, ում հետ չի վախենում և վստահ է, որ նա յուրաքանչյուր պարագայում կարող է օգնել, բայց և հավելում, որ ինքնավստահությունը էլ գալիս է փորձառության հետ>>:
Դերասանուհին շաբաթ և կիրակի օրերին մարզումներ է ացկացնում Սևանա լճում. <<Թեև Սևանում չկա այն, ինչ մարդ արարածին հետաքրքրում է ծովերի և օվկիանոսների ընդերքից, բայց և այնտեղ կարող ես լավ պատրաստվել, սուզվելն այստեղ երկու-երեք անգամ ավելի դժվար է, քան ծովում>>:
Սևանում հաճախ լինելով՝ երբեք լողալ չի սիրել, ջուրը չի մտել, իսկ դայվինգից հետո սիրահարվել է լճին՝ ամեն շաբաթ և կիրակի բաց չթողնելով մարզումները, քանի դեռ ներում է եղանակը:
Շարունակությունը` այստեղ