1in.am-ը գրում է.
Լոնդոնում՝ Չելսիի հին ռատուշայի ամուսնությունների գրանցման վայրը, որտեղ ենթադրաբար պետք է տեղի ունենա Ջորջ Քլունիի ու Ամալ Ալամուդդինի հարսանիքը, հերքում է, որ արարողությունը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 12-ին, հայտնում է The Daily Mirror-ը:
Հաստատության դռներին փակցվել է հայտարարություն հետևյալ բովանդակությամբ՝ «Ջորջ Քլունին չի ամուսնանա այսօր (ուրբաթ, 12 սեպտեմբերի)»:
Դրանում նշվել է նաև, որ ամուսնության մասին տեղեկությունը գաղտնի է ու հրապարակման ենթակա չէ:
Ռատուշայի աշխատակիցները խնդրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չխանգարել այդ օրը ծրագրված մյուս միջոցառումներին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1426554.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել