Այսօր համացանցում հանդիպեցի շատ փոքրիկ գրառման,որը մեե՜՜ծ հույզեր ու հիշողություններ արթնացրեց իմ մեջ…
Անսահման ցանկություն առաջացավ կրկին մասնակցելու ընդունելության քննություններին,ուզեցի նորից ապրել պատանեկության անհոգ ժամանակները, դասամիջոցներին ծիծաղից «ուշագնաց» լինել բուֆետում կամ երեկոյան ընկերներիս հետ զբոսնել մոտակա Օղակաձև այգում...
Այսօր հասկացա,որ շատ կարոտել եմ 
այն ուսումնական հաստատությանը,որտեղ ուսանել եմ մինչ Կոնսերվատորիա ընդունվելս.
ահա այդ՝ առաջին հայացքից ոչ մի հույզ չառաջացնող փոքրիկ գրառումը՝

« ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ հայտարարում է ընդունուլություն 3 բաժիններում. էստրադային երգ, ժողովրդական երգ, հեռուստառադիոլրագրություն:Մրցութային օրերն են սեպտեմբերի 26, 27 28. Նախօրոք զանգել 566790»


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել