Հասարակությունն իրենում սպանում է մարդու անհատականությունը, խժռում նրան, ծծում անհատի արյունն ու հրճվանք ապրում տառապող կերպարից: Այդ կերպարն է, որ արվեստի կամ գրականության գլուխգործոցներն է արարում ու երբ արնախում գինարբուքից հարբած հասարակությունն սթափվում է, անզեղջ հրճվանքով զմայլվում է իր երբեմնի զոհի ստեղծագործությունով: Հասարակությունն է տառապանք ու ցավ պատճառում անհատին, մերժում նրան, վանում, ծաղրում: Պատճառը՞:Անհատն իր նման չէ, նույն գորշությունը չէ: Նա օտարածին է ճանաչում անհատին՝ մեկուսացնում ու անհատն իր միայնության ու չհասկացվածության մեջ փորձում է արտահայտվել, ասելիքն ասել, ասել որ սխալ կա, ուղղվել է պետք, փոխվել է պետք, դարձի գալ է պետք: Հասարակությունը արբած է, նա չի լսում, արյունը խփել է գլխին: Դաժան է հասարակությունը, նա սիրում է մեռածներին: Ոչինչ չի փոխվել ու այսօր էլ չի փոխվում ու չի էլ պատրաստվում փոխվելու: Նույն գորշ հասարակությունը, ծնում է մեկ այլ գորշերի: Գորշերը ծնում իրենց պեսների՝ միայն գորշության տարբեր երանգներով: Օհ, դուք եղե՞լ եք Փարիզում, կարդացե՞լ եք Հեմինգուեյ կամ Կաֆկա, ահ, երբևէ կերե՞լ եք սուշի, միթ՞ե սա նույն գորշության նրբերանգներից չէ, դահճի ավելի զգայուն ու տռանսֆորմացված տարբերակով:
Մեռեք անհատներ, որ արյուն մատակարարեք վամպիռներին:
Նյութի աղբյուր՝ http://mamikonhambaryan.blogspot.com/2014/09/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել