Խնդրեմ: Երեկ մի ամբողջ օր ազգովի համախմբված տարբեր սոց. կայքերում պայքարում էինք ադրբեջանցիների դեմ ու արդեն հարյուրավոր տարիներ շարունակ արդարություն ենք պահանջում: Թվում է, թե որոշ իրադարձություններ պիտի որ մարդկությանը սթափեցնի, բայց . . . Մենք մեր հանրապետության պատերի ներսում չենք կարողանում մաքրվել թուրքաադրբեջանամետությունից, սադիզմից, վրեժից, չարությունից . . . Էլ ինչի՞ ենք զարմանում և ո՞ւմ դեմ ենք բողոքում, եթե հաշված ժամեր հետո պիտի ամեն առիթով լեզու դնենք էդ անիծվածների բերանը . . .


Այսօր` սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցից դանակահարված վիճակում Նաիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ հիվանդանոց մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը բնակվում է Սարի թաղում, իսկ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ամուսինը` 29-ամյա Սասուն Սաֆարյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ դպրոցի բակում հավաքվածները պատմել են, որ Ս. Հովհաննիսյանը երեխային բերել է դպրոց` սեպտեմբերի 1-ի առթիվ, և որոշ ժամանակ անց լսել են ձայներ և նկատել են, որ ինչ որ երիտասարդ հարվածել է այդ կնոջը:
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հետաքննություն է սկսվել:
Դե հիմա ինձ ասեք, ինչպե՞ս եք որակում էս «հիվանդի» արածը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել