Խոյ ( 21.03-20.04) 
Դժգո՞հ ես: Սնիկերսիր: Կներեք, այս բառն ինքն իրեն դուրս թռավ…Մոռացեք դրա մասին: Իսկ եթե դժգոհ եք, ավելի լավ է միառժամանակ ընդհատակ անցնեք:
Ցուլ
Այսօր վերջապես կգա այն ժամանակը, երբ որոշման ընդունումը հետաձգել հնարավոր չի լինի: Հակառակ դեպքում որոշումը կարող է և չընդունվել, և Ձեզ կսկսի տանջել խղճի խայթը:
Երկվորյակ
Այսօր ամենահավանական զգացողությունը ձանձրույթը կլինի: Դժվար թե կարողանաք հաղթահարել այն, այնպես որ նման տրամադրությամբ ևս մեկին գտեք: Միասին ավելի արդյունավետ կձանձրանաք:
Խեցգետին
Փոփոխությունները շատ հաճելի են, եթե, իհարկե, դրական են: Ըստ էության այսօր Ձեր կյանքում դրանք կլինեն հենց այդպիսիք:
Առյուծ
Այսօր նկատելով մեկ-երկու բիծ՝ ամնիջապես մի անհանգստացեք Ձեր առողջության համար: Պարզապես Ձեզ մոտ ի հայտ կգա այն ամենը տեսնելու ունակություն, ինչն ուրիշներին տեսանելի չէ: Սպասեք մեկ օր, այդ ամենը կանցնի:
Կույս
Զվարճացեք այսօր ինքներդ և զվարճացրեք Ձեր ընտանիքի անդամներին: Օրինակ, բարձրաձայն խաչբառ լուծեք, եթե, իհարկե, տան համատեղ մաքրությունն ավելի արդյունավետ չեք համարի:
Կշեռք
Այսօր Դուք, սավորականի նման, կլինեք Ձեզ շրջապատող հասարակության մեջ հանրահայտ անձնավորության դերում: Նրանց, ովքեր զբաղվում են առևտրով, օրը եկամտաբեր է լինելու, այլ գործողություններ այսօր չարժե անել:
Կարիճ
Համբերություն ցուցաբերեք կամ էլ աշխատեք չցուցադրել Ձեր իրական զգացմունքերն այն մարու նկարմամբ, ում հետ Ձեզ վիճակված կլինի շփվել այսօր: Բացահայտելով դրանք, Դուք միայն Ձեզ համար ավելորդ խնդիրներ կստեղծեք:
Աղեղնավոր
Ուրախացեք մանր հաճույքներով: Թեև լրիվ հավանական է, որ եղած մանրների մեջ գտնվի նաև բավականին ծանրակշիռ օրինակ: Չմոռանաք, սակայն, այն լուսանկարել, քանի որ հետագայում ոչ ոք չի հավատա, երբ կպատմեք դրա մասին:
Այծեղջուր
Այսօր հաջողության կհասնեք, թեև արդյունքը Ձեզ կթվա սպասվածից ավելի պակաս: Մի գերագնահատեք շրջապատի ունակությունները՝ տպավորության տակ ընկնելը շատ հեշտ է:
Ջրհոս
Այսօր Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք այլ հայացքով նայել իրադարձություններին: Ավելի ճիշտ՝ դրանք Ձեզ դուր չեն գա:
Ձուկ
Պատրաստվեք՝ զգացմունքների հեղեղը Ձեզ թևաթափ կանի: Ուրշների: Եթե Ձեզ հաջողվի նման պայմաններում հանգստություն պահպանել, ապա Դուք հերոս եք:



