1in.am-ը գրում է.
Facebook-ի աշխատակիցները կազմել են 100 ամենաազդեցիկ գրքերի վարկանիշային աղյուսակը հայտնի «գրքային ֆլեշմոբի» հիման վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Սոցցանցերում արդեն մի քանի ամիս շարունակվում է ֆլեշմոբը, որի մասնակիցները պետք է կազմեն իրենց համար կարևոր 10 գրքերի վարկանիշային աղյուսակ կամ «10 գիրք, որ աշխարհայացք են ձևավորել»:
Facebook-ն առաջին անգամ է որոշել ֆլեշմոբի հիման վրա հետազոտություն անցկացնել:
Սոցցանցի գիտական բաժնի աշխատակիցները վերլուծության են ենթարկել ստատուսները, որտեղ հանդիպել է «10 գիրք» արտահայտությունը, որը հայտնվել էր օգոստոսի վերջին 2 շաբաթում:
Ուսումնասիրվել է ավելի քան 130 հազար գրառում, որի 63,7%-ն ուղարկվել է ԱՄՆ-ից, 9,3%-ը Հնդկաստանից ու 6,3%-ը՝ Բրիտանիայից:
Գրքերի ցանկում գրառումների տոկոսը, որոնցում դրանք հիշատակվել են.
1) Ջոան Ռոուլինգի գրքերը Հարրի Փոթերի մասին – 21,08%
2) Հարփեր Լի՝ To Kill a Mockingbird՝ 13,86%
3) Ջոն Ռ. Ռ. Տոլկին՝ «Մատանիների տիրակալը» – 7,48%
4) Ջոն Ռ. Ռ. Տոլկին՝ «Հոբիթ կամ այնտեղ ու հետ» – 7,28%
5) Ջեյն Օսթին՝ «Հպարտություն ու նախապաշարմունք»- 7,21%
6) Աստվածաշունչ- 5,97%
7) Դուգլաս Ադամս՝ «Ավտոստոպով գալակտիկայով շրջելիս – 5,82%
9) Սյուզան Քոլինզ՝ «Քաղցած խաղեր» – 5,70%
9) Ջերոմ Սելինջեր՝ «Տարեկանի արտում անդունդի եզրին»- 5,63%
10) Քլայվ Լյուիս՝ «Նարնիի քրոնիկները» – 5,61%



