Բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչ է գալիս մահվանից հետո: Երբ սիրելի մարդ է մահանում, մենք կարոտում ենք նրան ու հույս ենք փայփայում, որ մի օր մենք կհանդիպենք նրան, երբ մեր ժամանակը գա: Կլինի՞ վերամիավորում մեր մտերիմների հետ, թե՞ մահը նաև մեր ինքնագիտակցության վերջն է:

Հիսուսը սովորեցնում էր, որ կյանքը չի ավարտվում ֆիզիկական մահով: Նա զարմանալի հայտարարություն է արել. «Ես հարությունն եմ ու կյանքը: Նրանք, ովքեր հավատում են ինձ, ապրելու են նորից»: Համաձայն Աստվածաշնչի, Քրիստոսը ցույց է տվել իր իշխանությունը մահվան վրա և ինքն է հարություն առել խաչվելուց և հուղարկավորվելուց 3 օր անց: Հարության հանդեպ այս հավատն է հենց, որ քրիստոնյաներին հույս է ներշնչում արդեն 2000 տարի:

Սակայն կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ մահվանից հետո կյանք կա: Աթեիստ փիլիսոփա Բերտրան Ռասսելը գրել է. «Ես կարծում եմ, որ իմ մարմինը մահվանիցս հետո սկսելու է նեխել, իսկ իմ «Եսից» ոչինչ չի մնալու»: Ակնհայտ է, որ Ռասսելը չէր հավատում Հիսուսին:

Քրիստոսի աշակերտները գրել են, որ Քրիստոսը վերադարձել է կենդանի՝ խաչելությունից ու հուղարկավորությունից հետո: Առաքյալների վկայությունների համաձայն, նրանք 40 օր շարունակ հաց են կիսել Քրիստոսի հետ, շփվել ու դիպչել են նրան:

Արդյո՞ք այս պատմությունը մտացածին է ու ժամանակի ընթացքում աղավաղվել ու հագեցվել է երևակայական փաստերով, թե՞ այնուամենայնիվ հիմնված է արժանահավատ փաստերի վրա: Այս հարցի պատասխանից է կախված Քրիստոնեության հիմքերի ամրությունը: Եթե Քրիստոսը իրոք հարություն է առել, ապա դա հաստատում է այն ամենը ինչ ինքը ասել է իր մասին, կյանքի իմաստի մասի և մեզ սպասվելիք բաների մասին:

Եթե Քրիստոսը իրոք հարություն է առել, ապա միայն նա կարող է իմանալ կյանքի նպատակի վերաբերյալ հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, թե ինչ է մեզ սպասվում մահվանից հետո: Մյուս կողմից, եթե սա մտացածին պատմություն է, ապա քրիստոնեությունը կառուցված է ստի վրա: Աստվածաբան Ռ.Ս. Սպրաուլը գրել է այս կապակցությամբ. «Քրիստոսի հարության փաստի ապացուցելը կենսական կարևորություն ունի Քրիստոնեության համար: Եթե Քրիստոսը հարություն է առել Աստծո օգնությամբ, ապա նա ունի այնպիսի լիազորություններ, ինչպիսին չունի ոչ մի այլ կորնական աջնորդ: Բուդդան մահացել է, Մոհամմեդը մահացել է, Մովսեսը մահացել է, Կոնֆուցիոսը մահացել է, իսկ այ Քրիստոսը ողջ է՝ համաձայն քրիստոնեության»:

Շատ թերահավատներ փորձել են հերքել հարության փաստը: Ջոշ Մակդաուելը նման սկեպտիկների մեկն էր, ով 700 ժամ է ծախսել՝ ուսումնասիրելով հարության վերաբերյալ փաստերը: Մակդաուելը հայտարարել է հարության կարևորության մասին հետևյալը. «Ես եկել եմ այն եզզրակացությանը, որ Հիսուս Քրիստոսի հարոււթյունը մարդկության վզին փաթաթված ամենաչարամիտ, վնասակար ու անսիրտ խաբեությունն է, ակմ էլ պատմության մեջ ամենաֆֆանտաստիկ փաստը»:

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում Քրիստոսի հարությունը՝ ֆանտաստիկ փա՞ստ, թե՞ վնասակար միֆ: Որպեսզի իմանալ այս հարցի պատասխանը, պետք է դիտարկել պատմական ապացույցներն ու համապատասխան եզրակացություններ անել: Եկեք տեսնենք, թե ինչ են բացահայտել ու ինչ եզրակացությունների են եկել սկեպտիկները՝ իրենց հետազոտությունների արդյունքում:

Ցինիկներ և սկեպտիկներ

Ոչ բոլորն են պատրաստ անաչառ ուսումնասիրել ապացույցները: Բերտրան Ռասսելը խոստովանում է, որ Քրիստոսի մասին ունեցած իր կարծիքում հաշվի չի նստում պատմական փաստերի հետ: Պատմաբան Ջողզեֆ Քեմպբելն էլ հեռուստաեթերից հայտարարել է, որ հարությունը չի հանդիսանում ռեալ պատմական իրադարձություն: Նույն ոգով արտահայտվել են նաև այլ գիտնականներ: Նրանց բոլորին միավորում է այն, որ իրենց պնդումները նրանք չեն փաստարկում:

Մյուս կողմից, ցինիկներից բացի կան իրական սկեպտիկներ, ովքեր հետաքրքրված են ապացույցներով ու փորձում են փաստարկված դիրքորոշում ստեղծել: Ի տարբերություն Ռասսելի ու Կրոսսանի, շատ իրական սկեպտիկներ լուրջ հետազոտություններ են անցկացրել, որոնցից մի քանիսի մասին կպատմվի ստորև:

Մարգարեություն ինքն՝ իր մասին

Մահանալուց առաջ, Քրիստոսը իր աշակերտներին ասել է, որ իրեն դավաճանելու են, ձերբակալեն ու խաչեն և որ ինքը հարություն է առնելու մահանալուց 3 օր անց: Այս նախաձեռնության իմաստը նրանում էր, որ Քրիստոսն ուզում էր ապացուցել, որ ինքն իրոք Մեսսիան է: Փաստորեն ինչ որ առումով, սա նաև հավաստիության փորձություն էր հենց աշակերտների համար, որովհետև եթե Քրիստոսը այս հայտարարությունից հետո հարություն չառներ, ապա դուրս կգար, որ նա շառլատան է:

Սարսափելի մահ և ...

Քրիստոսի վերջին ժամերը շատ լավ նկարագրված են Մել Գիբսոնի ֆիլմում: Ինչպես և ասել էր Քրիստոսը, նրան դավաճանեց իր աշակերտներից Հուդան և նրան ձերբակալեցին: Հռոմեացի Պիղատոսը դատապարտեց նրան դավաճանության համար խաչելության: Մինչ խաչվելը Հիսուսին ծեծեցին մտրակով, որի վրա մետաղի ու ոսկորի կտրոներ կային ու ամեն հարվածից դրանք պատռում էին Հիսուսի մարմինը: Հետո նրան ծեծեցին ձեռքերով ու ոտկերով, թքեցին նրա վրա...

Խաչի վրա Քրիստոսը մոտ 6 ժամ մնաց, իսկ հետո, մոտավորապես ժամը 15:00-ին, նա մահացավ ու հենց այդ պահին երկինքը մթնեց ու երկրաշարժ եղավ: Պիղատոսը պահանջեց ապացույց, որ Քրիստոսն իրոք մահացել է, մինչ թույլ տալը, որ նրան թաղեն ու հռոմեացի լեգիոներ Լոնգինը իր նիզակը խրեց Հիսուսի կողերի մեջ: Միայն դրանից հետո Քրիստոսի մարմինը իջեցրին խաչից ու հուղարկավորեցին Հովսեփի դամբարանում: Դրանից հետո հռոմեացի զինվորները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում դրա մոտ:

Իսկ Քրիստոսի աշակերտները այդ միջոցին շոկի մեջ էին, որովհետև նրանք էլ չէին հավատում, որ Քրիստոսը Աստծո կողմից էր ուղղարկված, քանզի նրանք տեսել էին նրա մահը ու համարում էին, որ Աստված թույլ չէր տա Մեսսիայի մարտիրոսական մահը և նրանք ցրվեցին տարբեր ուղղություններով: Քրիստոսի ուսմունքը գրեթե մահացավ այդ ժամանակ, իսկ հռոմեացիներն ու հուդայական քրմերը թվում էր թե տոնելու են հաղթանակ: Սայց դա վերջը չէր: Քրիստոսի նախաձեռնած շարժումը չմարեց և այսօր այն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր կրոնը և նաև դրա համար է կարևոր հասկանալ, թե ինչ եղավ Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելուց հետո:

New York Times թերթում հրապարակված իր հոդվածում Պիտեր Ստեյնֆելսը պատմում է զարմանալի իրադարձությունների մասին, որնք տեղ գտան Քրիստոսի մահվանից 3 օր անց. «Մահապատժից հետո, նրա աշակերտները միավորվեցին անսպասելիորեն և սկսեցին իրենց ռիսկի ենթարկելով շարունակել քարոզել Քրիստոսի վարդապետությունը: Ինչ որ բան էր տեղի ունեցել, բայց ի՞նչ...»: Այս հարցին պետք է պատասխանել փաստերով;

Նոր Կտակարանում բերվածից կարող ենք ընդամենը դուրս բերել 5 բացատրություններ, թե ինչո՞ւ Հիսուսը հարություն առավ.

1. Քրիստոսը իրականում չէր մահացել խաչի վրա

2. Հարությունն իրականում դավադրություն էր

3. Քրիստոսի աշակերտների մոտ հոլյուցինոգեն տեսիլքներ էին

4. Հարության պատմությունն ուղակի լեգենդ է

5. Հարությունն իրոք եղել է:

Եկեք քննարկենք դրանցից յուրաքանչյուրն ավելի մանրամասն:

Արդյո՞ք Քրիստոսը մահացել էր

Ոմանք ենթադրություններ են առաջ քաշում, որ Քրիստոսը ողջ էր մնացել խաչվելուց հետո և դամբարանի հով ու խոնավ օդը նպաստել էր, որ նա ուշքի գա: Սակայն այս վարկածը հակասում է բժշկական ցուցմունքներին: Journal of the American Medical Association -ը բացատրել է, թե ինչու է սա անհավանական տարբերակ. «Թե՛ պատմական, թե բժշկական տվյալները խոսում են նրա մասին, որ Քրիստոսը մահացել է.... Լնգինի նիզակը ծակել է ոչ միայն Քրիստոսի թոքը, այլև սիրտը, ինչը անխուսափելիորեն բերում է մահվան»:

Իհարկե, կարելի է նաև կասկածի ենթարկել այս բացատրությունը, հաշվի առնելով, որ նկարագրվող դեպքը տեղ է գտել մոտ 2000 տարի առաջ, այդ իսկ պատճառով պետք է բերել նաև այլ վկայություններ ու փաստեր: Նման վկայություններ կարելի է գտնել ոչ քրիստոնյա մի շարք պատմիչների մոտ, ովքեր ապրելով նույն ժամանակաշրջանում՝ հիշատակկել են նրա մահվան մասին:

• Լուկիանոսը (մոտավորապես 120-180թթ) հիշատակում է Քրիստոսին, որպես խաչված սոփեստի

• Հովսեփ Ֆլավիոսը (մոտավորապես 37– 100 թթ) գրել է. «Այդ ժամանակ հայտնվեց Հիսուսը, ով իմաստուն էր ու զարմանալի գործեր էր անում: Երբ Պիղատոսը դատապարտեց նրան խաչելության մեր քրմերի մեղադրանքներով, նրանքք, ովքեր սիրում էին նրան, շարունակեցին սիրել...»

• Տացիտոսը (56-120թթ) գրել է. «Քրիստոսին, ում անունից էլ ծագել է այդ անվանումը, ենթարկել է մահապատժի մեր Պիղատոսը»:

Իրականում ո՛չ քրիստոնյաների, ո՛չ հռոմեացիների, ո՛չ էլ հրեաների մոտ չենք հանդիպում ոչ մի պատմական ակնարկների, որոնք կասկածի տակ կառնեին Հիսուսի մահն ու հուղարկավորության փաստը: Անգամ Կրոսսանը, ով խիստ թերահավատորեն է տրամադրված հարության փաստի հանդեպ, համաձայն է այն պնդման հետ, որ Քրիստոսն իրոք ապրել ու մահացել է խաչի վրա՝ համարելով դա միանշանակ փաստ:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, կարելի է ձերբազատվել 1-ին կետից, համաձայն որի Քրիստոսը կարող էր ողջ մնալ խաչի վրա:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել