Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման Հայաստանի որոշումը դարձել է համաշխարհային մասշտաբի նորություններից մեկը, ինչն ինքնին լավ է, բայց վատն այն է, որ որոշ երկրներում պատճառները աղավաղվում են՝ միամիտ կամ դիտավորյալ չգիտեմ (օրինակ vesti.ru-ում կասեցման պատճառ է նշվել այն հանգամանքը, որ իբր Հունգարիան հրաժարվել է Հայաստանին հանձնել Սաֆարովին)։ Այ սա արդեն լավ չէ, քանի որ աղավաղելով իրական պատճառները, նման մեդիա ռեսուրսները կարող են նպաստել այն բանին, որ այս լպիրշ արարքը անհետևանք մնա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հունգարիայի համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել