Լուսանկարիչ Քորինա Քերնը մեկ տարի անցկացրել է Ջորջ Ֆոուլերի հետ: Այս 72-ամյա տղամարդը չի կարողանում բաժանվել հին իրերից: Երբ Քերնը այցելեց Ջորջին, նա հասկացավ, որ վերջինս իր բնակարանում շարժվելու տեղ չուներ: Ջորջի տունը բավականին ընդարձակ էր, այնտեղ 4 ննջարան կար: Այնուամենայնիվ, տասնամյակների ընթացքում նրա տանն այնքան հնոտի էր հավաքվել, որ ասեղ գցելու տեղ չկար: Ջորջն ինքը այդ ամենն անվանում էր «հավաքված հիվանդություն»: Ջորջի տուն տեղափոխվելուց հետո լուսանկարիչ Քերնը մեկ տարի շարունակ փաստագրում էր Ջորջի կյանքը՝ փորձելով հասկանալ նրա հազվագյուտ խանգարման պատճառը:
Հետպատերազմական ժամանակաշրջանում տարբեր ապրանքների դեֆիցիտ կար, բազմաթիվ մարդիկ կարիքի մեջ էին: Այդ մարդկանց թվում էր նաև Ջորջը: Ըստ Քերնի՝ ծերունու նմանօրինակ վարքագիծը բնականոն արձագանք է՝ ուղղված այն հասարակությանը, որում գերսպառումը սովորական երևույթ է դարձել: «Գերսպառում» ասելով՝ Քերնը նկատի ունի այն երևույթը, երբ մարդիկ անխնա օգտագործում են զանազան բարիքները:
Իր առօրյա կոստյումը հագին՝ Ջորջը ծխախոտ է ծխում իր ննջասենյակում: Լոգասենյակից ու պետքարանից բացի սա միակվայրն է, որում շարժվելու տեղ կա:
Ջորջը հանգստանում է իր հեծանիվներից մեկի վերանորոգման աշխատանքներով զբաղվելուց հետո: Քանի որ նրա տանը ազատ տարածությունը խիստ սահմանափակ է, լոգասենյակը հեծանիվ վերանորոգելու համար ամենահարմար վայրն է:
Ջորջը լոգանք է ընդունում իր ընդարձակ տան լոգասենյակում, որը միաժամանակ հանդիսանում է հեծանիվների վերանորոգման արհեստանոց:
Իր լոգասենյակում տեղադրված քնապարկի վրա պառկած՝ Ջորջը հանգստանում է:
Իսկ սա Ջորջի որդի Արին է: Նա ցանկանում է վերադասավորել տան իրերը և դրանց մի մասը նվիրաբերել աղքատներին:
Ջորջը գնումներ է կատարում հանրախանութից:
Ջորջն ու նրա որդին նայում են այգուն, որտեղ ցաքուցրիվ են եղած հեծանիվներ, կոտրված աթոռներ և այլ իրեր: Տարիների ընթացքում դրանք մամռակալել են:
Արին հորը ցույց է տալիս հին իրերը, որպեսզի վերջինս ասի, թե դրանցից որը կարելի է դեն նետել, որը պահել և որը նվիրաբերել աղքատներին:
Ջորջն ու Արին հանգստանում են տունն ինչ-որ չափվ կարգի բերելու ու հին իրերը տեսակավորելուց հետո:
Այս լուսանկարը նկարվել է մեկ տարի անց: Ջորջի ննջասենյակը կրկին լի է ամեն տեսակ «խառախուռաներով»:
Ջորջը դուրս է գալիս ճաշելու: Քանի որ Ջորջի տռան խոհանոցում այնպիսի խառնաշփոթ է տիրում, որ այնտեղ հանգիստ ճաշելն անհնար է, նա հաճախ օգտվում է ռեստորաններից ու սրճարաններից:
Ջորջը հենց նոր դուրս էր եկել աղբը թափելու և հիմա վերադառնում է տուն: Նա սովորաբար դեն չի նետում աղբի տգոխրակները, այլ իր հետ հետ է բերում դրանք կրկին օգտագործելու նպատակով: Այս նկարում երևում է, թե ինչպես է աղբի տոպրակը կախ ընկել նրա գրպանից: