Մարդը պետքա առնվազն տհաս լինի, որ Նյու Յորք Թայմզի այս հոդվածը ընկալի որպես անաչառ լրագրություն։ Թերթը ընկելա ցածրամակարդակ անգլուխ քարոզչության մեջ, որը ընկալելու համար ուղեղի փոխարեն պետքա ունենալ McDonald`s-ի BigMac երևի։ Հոդվածի հեղինակը՝ Բրենդա Շաֆֆեր, visiting professor at the Azerbaijan Diplomatic Academy and at Georgetown University in Washington, D.C.
«In 1999, for example, a disgruntled journalist suspected of having been aided by Moscow assassinated Armenia’s prime minister, speaker of Parliament and other government officials» . Հն՞։ Ուղեղի փոխարեն ԲիգՄակով տիպիկ ամերիկացին հստակ հասկանումա, որ Ռուսսստանը 1999-ին սպանելա Վազգեն Սարգսյանին։ Փաստացի բազա կա՞, ստույգ ապացույցներ կան՞։ Ոչ իհարկե։ Տիկին Շաֆերը խոմ չի ասում հաստատ տենցա, ասում են ընդհամենը suspected, բայց արդյունքում լեգալիզացնում են մի քանի թեորիաներից մեկը ընթերցողների շրջանում՝ Ռուսաստանի վրա ցեխ շպրտելով, ինչն էլ հենց ի սկզբանե նպատակն էր ոնց հասկանում եմ։
«Despite a cease-fire agreement since 1994, hostilities occasionally flare, and Russian troops run Armenia’s air defenses». նախ հայկական ՀՕՊ-ը ղեկավարվումա ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ կողմից։ Մյուսը. երկու իրար հետ կապ չունեցող փաստ, որոնք իրար կողք դնելով ԲիգՄակ ուղեղներում ստեղծվումա պատկեր, թե ռուսները կառավարում են հայկական բանակը ու սահմանի վրա կրակում են Ադրբեջանի ուղղությամբ։ Բացահայտ չեն մեղադրում, բայց դնում են իրար կողք երկու իրարից ի սկզբանե հեռու գտնվող երևույթ։
«The latest violence preceded a summit meeting on Aug. 10 in Sochi, Russia, at which Mr. Putin sought an agreement on deploying additional Russian “peacekeepers” between Armenia and Azerbaijan.». ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան ռուս խաղաղապահներ, ու ինչքան գիտեմ Սոչիի հանդիպման ժամանակ Պուտինը խաղաղապահներ սահմանին տեղավորելու հայտարարություն չի արել։
«On July 31, Armenians began a coordinated, surprise attack in three locations. Azerbaijan’s president, Ilham H. Aliyev, and defense minister were outside their country during the attack and Mr. Aliyev had not yet agreed to attend the summit meeting. But the Armenian president, Serzh A. Sargsyan, had agreed to; it’s unlikely that his military would have initiated such a provocation without coordinating with Russia». ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ. Հայաստանը ներկայացվումա որպես հարձակում իրականացնող Ադրբեջանի վրա երեք ուղղություններով։ Երևի նկատի ունեն ադրբեջանական դիվերսիաների ուղղությունները Մարտակերտ, Աղդամ, Մարտունի, բայց ներկայացվումա ամենը որպես փաստ. Ալիևն ու Ադրբեջանի ՊՆ նախարարը երկրից դուրս էին, Հայաստանը հարձակվելա, Ռուսաստանի հետ չէր կարող կոորդիացված չլինել։ Խոսք չկա ուղղակի սենց տխմարություն մեկնաբանել։
«But astonishingly, American officials reacted to the current fighting by saying they “welcome” the Russian-sponsored summit meeting». Astonishingly?! Սամմիտը ողջունելա ԱՄՆ ՊետԴեպը, Մինսկի խմբի համանախագահները ու մի շարք պաշտոնյաների ԵՄ ու ԵԽ ներկայացնող։ Այս ամենից հետո նշվումա, թե հայկական կողմը սահմռկեցուցիչ հայտարարությունա տարածել, թե ողջունում են Ռուսաստանի կազմակերպած Սոչիի հանդիպումը։
Կարծում եմ քանի դեռ մեր հարևանների քարոզչությունը նման աստիճանի տհասների մակարդակիա ստեղծվում, մտահոգվել առանձնապես պետք չէ, թող գրեն, քանի որ նման հոդվածների ընթերցողները սրանից հետո հանգիստ կարող են կարդալ Փերիս Հիլթոնի մասին որևէ էշություն ու դա իրենց ավելի կգրավի ու կհետաքրքրի, քան ծախու պրոֆեսորի ու ՆյուՅորք Թայմզի ցնդաբանությունները։