Yerevannews.am-ը գրում է.

ԵՄ դեսպանները երրորդ անգամ հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին որոշումը` հաստատված ԵՄ խորհրդի կողմից սեպտեմբերի 8-ին: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:  «Պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը դեռևս չի կայացվել: Հարցի քննարկումը շարունակվում է»,- ընդգծել է դիվանագետը:

Վերջինիս խոսքով` «խորհրդակցություններ կանցկացվեն նեղ կազմով», սակայն վերջնական որոշումը, այնուամենայնիվ, կընդունվի սեպտեմբերի 11-ից ոչ շուտ: Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ առնվազն ԵՄ 4 անդամ երկրներ կողմ են քվեարկել հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցի քննարկումը հաջորդ շաբաթվան հետաձգելուն: Եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի կիրառման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 28 անդամ երկրի միաձայն հաստատումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել