GalaTV.am-ը գրում է.

Իրանի գերագույն առաջնորդ 75-ամյա Ալի Համենեին շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել,- հաղորդում է The Times-ը: «Ինչը կրկին քննարկումների առիթ հանդիսացավ, թե ով է վաղ թե ուշ փոխարինելու Համենեին՝ որպես Իրանում ամենակարող մարդու և հեղափոխության պահապանի»,- գրում է լրագրող Հյու Թոմլինսոնը:

Երեկ Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնեցին, որ վիրահատությունն «ընթացիկ» է եղել ու հաջող է անցել: «Որոշ վարկածների համաձայն՝ անցյալում Համենեին գաղտնի բուժվել է քաղցկեղի դեմ»,- ասվում է հոդվածում:

Հոդվածագրի կարծիքով՝ մահը կամ անգամ իրավիճակը, երբ Համենեին որոշ ժամանակով կդադարեցնի իրականացնել իր պարտականությունները, կարող է Իրանում իշխանության համար հուժկու պայքար հրահրել:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել