Այսօր մեծ պոետ  Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն էPanorama.am-ը գրում է.

Այսօր աշխարհահռչակ պոետ և դրամատուրգ Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է: Հրեական ծագումով ավստրիացի գրողն աշխարհին հայտնի է իր բանաստեղծություններով, պիեսներով և վեպերով, որոնցում արտացոլված են հավատը բարու և մարդու նկատմամբ, մարդկությանը ծառայելու ցանկությունը, եղբայրության ու հավասարության գաղափարները: 

Ֆրանց Վերֆելը սովորել է Լայպցիգում, Համբուրգում, Պրահայում: Ծառայել է ավստրիական բանակում: Մասնակցել է 1918թ-ի հեղափոխական իրադարձություններին: 1938թ-ին Ավստրիայի` ֆաշիստական բռնազավթումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա, 1940թ-ին` ԱՄՆ (Կալիֆորնիա): 

Վերֆելը հայերիս առավել հայտնի է իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով, որտեղ տեղ են գտել 1915թ-ի Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանական մարտերը: Վեպը լույս է տեսել 1933թ-ին` շուրջ մեկ միլիոն տպաքանակով, ապա թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով: 1934թ-ին վեպն արժանացել է «Տարվա լավագույն վեպ» միջազգային մրցանակին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել