Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում. ՀՀ վարչապետPanorama.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է:

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Մասնավորապես, վարչապետը կարևորել է Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև տարբեր բնագավառներում, մասնավորապես, ապակեգործության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Յոզեֆ Նովոտնին, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ Չեխիայի նահանգապետները ևս կարևորում են Հայաստանի մարզերի հետ կապերի սերտացումը: Այնուհետև զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է գործարար ֆորումի անցկացումը, որը կնպաստի կողմերի միջև բիզնես ծրագրերի իրականացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել