Վիգեն Սարգսյան. Ամեն ինչ անելու ենք Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համարPanorama.am-ը գրում է.

«Հայաստանի նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ զբոսաշրջիկների թվի գրեթե 35 տոկոսի աճ ենք արձանագրում: Միջազգային չափանիշներով լավ արդյունք է: Վստահ ենք, որ շարունակվելու է»,- ասուլիսում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ «բաց երկնքի» քաղաքականությունը հետևողականորեն իրականացվելու է: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք Հայաստան գալու, Հայաստան թռիչքներ իրականացնելու հետաքրքրություն ունեն, Վ. Սարգսյանի խոսքով, Հայաստանում հանդիպելու են լիարժեք աջակցության:

«Նախագահի խիստ հանձնարարականն է բոլոր այն կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի, զբոսաշրջության խնդիրներով, հետևողականորեն իրականացնել այդ քաղաքականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել