Armlur.am-ը գրում է.
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով երիտասարդ դասախոսների բարձրացրած խնդրի առնչությամբ աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք, որ«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի համաձայն, պետական բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներից նպատակային սոցիալական վճար է պահվում ինչպես բուհի աշխատավարձից, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձից: Դրանից ելնելով մի շարք դասախոսներ բաց նամակով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանինˋ նոր օրենքում փոփոխություններ կատարելու պահանջով: «Վարչապետը հանձնարարել է, և այդ ուղղությամբ ֆինանսների նախարարության հետ աշխատանքներ են տարվում կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու համար»,-ասաց Ասատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/228723/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



