Galatv.am-ը գրում է.
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին ծրագրված է Սերժ Սարգսյանի այցը Շիրակի մարզ: Ըստ տեղեկությունների՝ այս այցը կայանալու էր դեռ երկու շաբաթ առաջ, որը հետաձգվեց:
Սերժ Սարգսյանն այս անգամ շրջելու է Աշոցքի եւ Ամասիայի նախկին շրջկենտրոններում: Մասնավորապես ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ծննդավայրում՝ Ամասիա համայնքում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնց մասնակցելու է Ս. Սարգսյանը:
Բացվելու է ֆուտբոլի նոր մարզադաշտ, որը կառուցվել է «Յուքոմ» ընկերության ֆինանսավորմամբ: Ս. Սարգսյանը վերաբացելու է անցած տարի շահագործման հանձնված Ամասիայի արվեստի դպրոցը, որի վերակառուցման համար դարձյալ ֆինանսական ներդրում է արել «Յուքոմ»-ը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը հեռահաղորդակցության ծառայություն է իրականացնում, որը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Գագիկ Խաչատրյանին է պատկանում:
Ամասիա Ս. Սարգսյանն այցելել էր նաեւ 2010 թ.-ին, երբ այնտեղ բացվեց կարի գործարան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



