21.011in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսում ՆԱՏՕ-ի՝ վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ուորլիքը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով:

Ուորլիքի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ակնկալում է, որ հոկտեմբերի վերջին Փարիզում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպում:

«Մենք հույս ունենք, որ նախագահների բանակցությունները կլինեն կառուցողական »,- ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության լուծումը կգտնվի, երբ կողմերը ցույց տան խաղաղության հասնելու իրենց պատրաստակամությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել