Հայտնի դարձավ, որ հաջորդ ԱԺ նստաշրջան է բերվելու համայնքների խոշորացման չարաբաստիկ նախագիծը, որով նախատեսվում է 900-ից ավելի համայնքները կրճատել մոտ մեկ երրորդով: Չգիտեմ, որ մի պայծառ գլխում է այս դարակազմիկ գաղափարը ծնվել ու ինչպես է այդ մտքի գիգանտը պատրաստվում իր մտածածն իրականացնել, բայց ասեմ, որ ավելի տգետ ու թերհաս բան հնրավաոր չէր մտածել: Իսկ երբ այս հակահիգենիկ ու տհաճ միքտն արտաբերում է չափահաս մարդը, ակնհայտ է դառնում, որ սա ոչ թե իրավիճակին չտիրապետելու, կամ չհասկանալու արդյունք է, այլ պետությանը վնասելու փորձ, որի մասին քրեական օրենսգրքում շատ հստակ հոդվածներ կան: Ես դեմ եմ, խոշորացմանը ու հիմա կասեմ, թե ինչու:

-Ակնհայտ է, որ խոշորացման արդյուքնում մի շարք գյուղեր կորցնելու են իրենց անունները: Սա մեծ խնդիր է, որը չի գիտակցվում: Գուցե նախագիծը հեղինակողի համար մեկ է, թե տվյալ գյուղը Տանջռլու կկոչվի, թե Քյարաուզ, բայց տասնամյակներով տվյալ գյուղում ապրած մարդուն շատ դժվար է լինելու համոզել, որ ինչ-ինչ պատճառներով իր գյուղը պետք է մեկ այլ գյուղի կազմի մեջ մտնի ու իրավաբանորեն դադարի գոյություն ունենալուց: Իսկ երբ հարցը գնում է, ոչ թե 10, 20, այլ միանգամից մի քանի հարյուր գյուղի վերանալու մասին, ապա չեմ հասկանում, թե ինչպես նախագիծը հեղինակողները չեն հասկանում, թե ինչ ծավալի դժգոհության ալիքի են բախվելու, որն ամենայն հավանականությամբ քշելու տանելու է և իրենց փտած նախարարությունը, և իրենց դիլետանտ կադրերին և իրենց ծանոթով աշխատանքի ընդունված 4-րդ դասարանի դիպլոմով բարեկամներին: 

- 100 տոկոսով վստահ եմ, որ հաշվի չեն առնվում համայնքների պատմականորեն ձևավորված ներքին բաժանումներն ու ավանդույթով ձևավորված կապերը: Այսպիսով խոշորացումը լինելու է խիստ արհեստական: Խոշորացման պատճառները թերի են ու խոշորացվելու ազդակը գալիս է վերևից, այլ ոչ ներքևից:

- Կա նպատակ խոշորացնելու ահռելի թվով համայնքներ, բայց կան ստեղծված 0 ենթակառուցվածքներ: Ենթակառուցվածքների ստեղծման մասին ներկա պահին մտածող էլ չկա, խնդիր կա միայն բյուջեից ծախսվող գումարները կրճատել: Կխոշորացնենք ու հետո կմտածենք ենթակառուցվածքների մասին: Կամ կստեղծենք, կամ էլ չենք ստեղծի: Մենք գիտենք, որ նման դեպքերում սովորաբար երկրորդ տարբերակն է լինում ու առաջին տարբերակին սպասելը մանկամտություն է: Խոշորացումից հետո խոշորացնողները՝ փորները խոշորացրած, փաթաթված են լինելու մի ծառի ու փորձելու են մարսել կերածը ու էլ աշխատելու ոչ հավես են ունենալու ոչ էլ ազդակ: Իսկ թե ինչպես ու ինչու է գյուղապետարանում մի հարց լուծելու համար գյուղացին 40 կմ կտրելու ( հավանաբար տաքսիով, որովհետև խոշորացնողները հանրային տրանսպորտի մասին հաստատ չեն հոգալու) խոշորացնողներին հետաքրքիր չէ: Նաև հետաքրքիր չէ, թե ինչպես է շտապօգնությունը սպասարկելու խոշորացված համայնքը ու արդյոք նոր տարվա լիմոնադ չի դառնալու: 

-Խոշորացվող համայքները կվերանան ոչ միան իրավաբանորեն, այլև փաստացի: Պատկերացրեք, որ հինգ-վեց համայնք միացած են իրար, որոնցից մեկը դառնում է կենտրոն: Կենտրոնը կսկսի զարգանալ ու դեպի իրեն ձգել մյուս գյուղերի բնակիչներին ու սրանք կդատարկվեն, կթուլանան ու վերջում կդադարեն գոյություն ունենալ: 

-Գյուղերի զգալի մասում շատ մարդիկ ապրում են տարբեր պետական հաստատություններում աշխատելով: Փակում ենք դպրոցները, բուժ հիմնարկները, մանկապարտեզները ու արդյունքում աշխատանքից կզրկվեն հարյուրավոր մարդիկ: Իսկ թե նրանք որ ուղությամբ կարտագաղթեն, կորոշվի հետո: Ստացվում է, որ արտագաղթը կանխելու փոխարեն իշխանություններն այն արագացնելու քայլեր են ձեռնարկում: Այսինքն՝ փոխանակ թույլ գյուղերին սուբսիդավորելու նոր ուղիներ որոնվեն, դրանց զրկում են կենսագործունեության հիմանակն միջոցներից: 

Դե եթե այս ամենը հացագործություն չէ, բա էլ ի՞նչ է: Բա խելոք ու երկրի մասին մտածող մարդը նման բան կանի՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել