1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆին:
«Միացյալ Նահանգները համաձայնեցնում են Ռուսաստանի տնտեսության ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներում պատժամիջոցների ընդլայնման և խորացման միջոցառումները»,- նշել է Հարֆը:
Բացի այդ, պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ տվյալ հարցի հետ կապված Վաշինգտոնը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1423761.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



