1965 թ. Վարշավայի իր արհեստանոցում լեհ նկարիչ Ռոման Օպալկան սկսել էր իր «Opalka 1965/1 — ∞» ծրագիրը: Նա մեծ սպիտակ կտավի վրա հաջորդաբար գրում էր թվերը` 1,2,3,4,5,6..., և այսպես շարունակ: Երբ կտավը վերջանում էր, նա վերցնում էր նորը և շարունակում թվերի շարքը: Դա եղել էր ոչ թե կտավների ցանկ, այլ պերֆորմանս, որը շարունակվեց ամբողջ կյանքում:
Նկարիչը տվյալ աշխատանքով կզբաղվի մինչև իր մահը, իսկ թվերը երբեք չեն վերջանա: Դա է ծրագրի մետաֆորական իմաստը` անվերջության արձանը: Սկզբից կտավը ունեցել էր սև պատկեր, ապա փոխվում էին թվերի երանգները: Օպալկան ձգտում էր կտավը ավարտել 7 777 777 թվով: Նա պետք է մահանար, իսկ թվերը մնային:
Ինքը` Օպալկան, իր աշխատանքը անվանում էր «անիմաստ երևույթ, որը գոյություն ունի սպիակ ֆոնի ներքո»: Սեփական ստեղծագործական ժանրը նա բնորոշում էր որպես դասական ավանգարդի ավարտ;
Օպալկայի միակ աշխատանքը տվյալ կտավն է, որը ավարտվեց 5 607 249 թվով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել