Դիմավորեք շուքով Սարգիս Գրիգորյան: Բայց այն ինչ կասեմ ոչ բոլորին դուր կգա:
Սարգիսը չկա ոչ մի ֆիլմում ու սերիալում: Ինչպես հասկանում եմ նա նույնպես բռնել է ռեստորանի ճամփեն: Հանդիսություններ է վարում, բան ա անում, չգիտեմ: Սա կարևոր չի, կարևորը նա է, թե ինչ է ասել հարցազրույցի ժամանակ: Թե ինչի Ձեզ չենք տեսնում եթերում հարցին Սարգիսը պատասխանել է, թե երևի կոպեկներով բերում խաղացնում են, իսկ էտ մարդիկ էլ հացի խնդիր ունեն, դրա համար ինձ չեն հրավիրում: Ստեղ հասկանում ենք, որ Սարգիսը շատ փողա ստացել, որ նկարվելա : Սա մտապահեք:

Հիմա մեջբերեմ Սարգիսի ասածից մի հատված. « Անկեղծ ասած, ես ինքս չգիտեմ՝ ինչու ինձ չեն հրավիրում որևէ ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու, ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն ուզում, որ նման տեղերում հանդես գամ: Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ ես խաղամ: Միշտ էլ այդպես է. միջակություններն ավելի արագ են առաջ գնում, նորմալ է, կդիմանանք»: 
Այսինքն Սարգիս դու սրանով վիրավորում ես բոլորին: Իմ կարծիքով եղունգներդ կրծելով նայում ես ֆիլմերը ու մտածում, թե ինչի քեզ չեն հրավիրում, որովհետև միայն նման խառնվածքի տեր մարդը կարար սենց հայտարարություն աներ: 
Չեմ կարծում, որ դու քեզանից մի նենց դերասան ես ներկայացնում, որ գտնվեն մարդիկ, որ քո դեմ աշխատեն էլի ասենք: Իսկ սերիալների դերասանները գրեթե բոլորը նույն ստիլի դերասաններ են, այսինքն դու ինքդ քեզ էլ ես միջակություն համարում:

Դու նշում ես կոպեկներով բերում խաղացնում են էտ դերասաններին, բայց դու շատ փող ես ակնկալում, բայց միաժամանակ ասում ես, որ ապրելու տարբերակ չկա, երևի արտագաղթեմ: Արա էս Ամերիկան սարքել եք զապիսնոց: Ով քնից հելավ թռավ Ամերիկա: Բա որ տենց քո տանձին չէր քիչ փողով խաղալը, էլ խի՞ ես բողոքում ու ուզում գնաս էս երկրից: Արա սաղդ փուջ եք, ու իրար տակ փորող...
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել