Ես մինչև հիմա չհասկացա, թե ի՞նչ չափորոշիչներով են դպրոցներում առաջնորդվում գրքերի գները սահմանելիս: Օրինակի համար, իմ երեխաների դպրոցում գրքերի ընդհանուր գինը կազմում մի գինը, իսկ մեկ այլ դպրոցի նույն դասարանի գրքերի գինը մեկ այլ: Իմ երեխաների դպրոցում գրքերի գինը համեմատաբար էժան է դուրս գալիս, գրքերը նոր են, իսկ այ մեկ ուրիշ դպրոցում և՛ հին են, և թանկ: Սա անցանք: Դպրոցներում, ասում են, վերացել է դրամահավաքը: Այո, կոնկրետ իմ երեխաների դպրոցում չկա դրամահավաք կոչվածը, իսկ դպրոց գիտեմ, որտեղ տիրում է խալիֆայություն, դասարանի կողմից գնված նվերին ուսուցիչները հավան չեն, հետ են տալիս նվերը և բացիկի մեջ դրված կլորիկ, չաղլիկ դրամական նվերն են ընդունում: Կարծում եմ արժե դպրոցների որոշ տնօրենների սանձերը քաշել: Չէի ուզի խոսալ այս թեմայի մասին, բայց որ թացը չորին ա խառնվում, հեչ լավ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել