Aroxj.am-ը գրում է.
Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է բուտուլիզմի 4 դեպք` վեց տուժածով, մահ չի արձանագրվել: Այս մասին հայտնեց ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նրա խոսքով, սննդային թունավորումներից զերծ մնալու համար պետք է կերակուր պատրաստելիս պահպանել հիգիենիկ պայմանները, անհրաժեշտ ջերմաստիճանը, հում և եփած սնունդը պահել առանձին:
Սննդային թունավորումների ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, բուտուլիզմի դեպքում՝ փորկապություն, ձայնի խռպոտություն:
Մարգարիտա Բաբայանը հորդոում է այս ախտանիշներն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի և անպայման բժշկին ասել, որ թունավորումը տնային պայմաններում պատրաստված պահածոյից է եղել:
Մասնագետը խորհուրդ չի տալիս պահածոյացնել՝ առաջարկելով սառեցման, աղադրման, չորացման եղանակները. <<Եթե պահածոներ եք պատրաստում, ապա գոնե տարան բացելուց հետո անպայման պարունակությունը նախքան ուտելը եռացրեք, ոչ թե ուղղակի տաքացրեք: Մի օգտվեք կրպակներում պատրաստված արագ սնունդից>>:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



