1in.am-ը գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմացից Կոնդի խաբված բնակիչները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ մասնաշենք ՝ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կոնդեցիները ասացին, որ նախագահն իրենց վստահեցրել է՝ բնակարանային խնդիրները կլուծվեն 1,5 ամսից: «Ասաց, որ մեր խնդիրները դրվել են քննարկման, վերջնական որոշում չի կայացվել, մանրամասները պետք է քննարկել քաղաքաշինության նախարարի հետ: Հավատում ենք նախագահին, բայց տեսնենք՝ նախագահի խոսքը կկատարե՞ն»,- ասացին բնակիչները:
Քաղաքաշինության նախարարության ընդունարանում բնակինչներին ասել են, որ նախարարը տեղում չէ, հանդիպումը հնարավոր կլինի կազմակերպել վաղը:
Հիշեցնենք՝ 2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահ: Կառուցապատող «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն պարտավորվել էր մինչև 2012թ. իրացնել ընդհանուր առմամբ 175.769 քմ տարածք զբաղեցնող թաղամասը: 2007 թ. ընկերությունը սկսել է բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել սեփականատերերի հետ: Այդ պայմանագրերով՝ կոնդեցիները տեղում կառուցվելիք բազմաբնակարան շենքում համարժեք մակերեսով բնակարան պիտի ստանային, բայց բնակիչների պայմանագրերի ժամեկետները լրացել են, ուստի նրանք մտահոգված են, որ այլևս չեն կարող ապացուցել, որ սեփականտերեր են եղել: Ասում են՝ մեր երկրում ամեն ինչ հնարվոր է. մարդկանց սեփականությունը թալանել են ու չեն էլ ուզում փոխհատուցել:



