Բանանի 3-օրյա «դաժան» դիետա:). սա թույլ կանանց համար չէ: Պայմաններն իրոք դաժան են: 3 օր չպետք է ուտեք ոչինչ բացի օրվա ընթացքում 3 բանանից և մեկ բաժակ ոչ յուղոտ կաթից: Այդ երեք անգամը կարող եք բաժանել, ինչպես Ձեզ հարմար է: Եթե տանել չեք կարողանում կաթը, փոխարինեք այն կեֆիրով (1 տոկոս): 1 բանանը լավ մանրացրեք ու խառնեք կեֆիրի հետ. հենց սա էլ կլինի Ձեր՝ մեկ անգամի համար նախատեսված սնունդը:

Բանանի 7-օրյա «խնայող» դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաև, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք Դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք:

Բանանի դիետան բացի նիհարեցնող էֆեկտից ունի նաև մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է Е ու С վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը:

Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Չնայած այս ամենին բանանի դիետան ունի նաև բացասական կողմեր: Նախքան դրան անցնելը պարտադիր խորհրդակցեք բժկի ու դիետոլոգի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել