Շատերին է հուզել այն հարցը, թե արդյոք ամազոնուհիներ գոյություն ունեցել են: Ովքե՞ր են նրանք: Որտե՞ղ է եղել նրանց թագավորությունը:
Համաձայն լեգենդի՝ իգական սեռի այդ ռազմաշունչ ներկայացուցիչները տարվա մեջ մեկ անգամ են շփվել հարևան ցեղերի տղամարդկանց հետ, որպեսզի շարունակեն իրենց սերունդը: Նրանք դաստիարակել են միայն իգական ժառանգներին, այրել են աղջիկների աջ կուրծքը, որպեսզի այն չխանգարի ձգել աղեղնալարը: «Ամազոնուհի» բառը հենց այդպես էլ թարգմանվում է՝ «անկուրծք»: Դեռ մանկուց ամազոնուհիներն աղջիկներին, ինչպես սպարտացիները արու զավակներին, նախապատրաստել են մարտական սխրանքների համար:
Այս անվեհեր, համարձակ կանանց ցեղերի դեմ դժվարությամբ են մարտնչել նույնիսկ այնպիսի մեծ հերոսներ, ինչպիսիք էին Թեսևսը, Հերակլեսը, Աքիլլեսը և, ի վերջո, հենց ինքը՝ Ալեքսանդր Մեծը:
Ամազոնուհիների զորքի մասին տեղեկությունների կարելի է հանդիպել մ.թ.ա. 1-ին դ. պատմության էջերում: Ճակատամարտերի ժամանակ սկզբում նրանք գնում էին տղամարդ մարտիկների հետևից՝ բղավելով, սուլելով, ոգևորում էին կռվողներին և անխնա ծաղրում ու վիրավորում էին նրանց, ովքեր փորձում էին փախուստի դիմել: Երբ մ.թ.ա. 510 թ. Սպարտացիները նվաճել Էին Արգոս քաղաքը, և այնտեղ չէր մնացել ոչ մի տղամարդ, զինված դիմադրություն ցույց տվեց կանանց զորքը՝ բանաստեղծ ամազոնուհի Թելեսիայի ղեկավարությամբ: Նրանք ոչ միայն հաղթեցին, այլև ազատագրեցին կալանված տղամարդկանց: Եվ սա Թելեսիայի զորքի անթիվ սխրագործություններից միայն մեկն է, որ հասել է մեզ:
Որոշ գիտնականների կարծիքով՝ ամազոնուհիների թագավորությունում կանայք հասել են գերագույն իշխանության և ազատականացման: Ոմանք էլ, սակայն, ժխտում են նման պետությունների իրական գոյության հնարավորությունն անգամ՝ այդ ամենը համարելով երևակայության ծնունդ, առասպել, որտեղ փոխաբերականորեն խտացվել են սարսափելի այրանման կանանց, նրանց ցանկասիրության, արյունռշտության մասին պատկերացումները:
Մի շարք այլ պատմաբաններ, սակայն, առարկում են. «Կասկածից վեր է, որ ամազոնուհիների մասին հույների միջոցով մեզ ավանդված լեգենդները ոչ այլ ինչ են, քան առասպելներում պահպանված և նրանց կողմից հարստացված արձագանքը այն վաղնջական ժամանակների, երբ կինը գրավել է շատ ավելի բարձր դիրք, և երբ գոյություն է ունեցել կին աստվածուհիների պաշտամունքը»:
Շարունակությունն՝ այստեղ