Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները կարող են առնվազն հինգ տարի հանգիստ քնել /ճիշտ այսքան է դատախազն առաջարկել ազատազրկել Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահենին/, անչափահաս Շահեն Հարությունյանը հինգ տարի շարունակ նրանց հանգիստը չի խաթարի: Հինգ տարի կալանավայրում Շահեն Հարությունյանը մտորելու և «ուղղվելու» ժամանակ կգտնի: Եթե դատարանը համաձայնի դատախազի կողմից Շանթ Հարությունյանին յոթ տարով ազատազրկելու պահանջին, Հայաստանում բնակչության դեմ պետական ահաբեկչության «հարաճուն զարգացումը» նոր հորիզոնների կձգտի... Դե իսկ քաղաքացիների նկատմամբ պետական ահաբեկչության դեմ պայքարը դատարանների, դատախազների գործը չէ... Շատ կուզենայի տեսնել, թե ինչպես են քննիչները, դատավորներն ու դատախազները այս քաղաքական ռեպրեսիան արդարացնելու,- «ժամանակներն էին այդպիսին» արդեն դասական դարձած ֆորմուլայո՞վ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/378353452316937?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել