Ապշած եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրից: Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ն 30-րդ կետում գրել էր, որ ճանաչում է Արեւելյան գործընկերության անդամ պետությունների՝ Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը ղրիմանման ոտնձգություններից ու իրենց ինքնուրույն արտաքին/անվտանգության քաղաքականությունը վարելիս: Այսինքն, ասել է, որ եթե Ռուսաստանը այդ պետությունների հետ վարվի այնպես, ինչպես Ուկրաինայի հետ վարվեց, ապա ՆԱՏՕ-ը որպես քաղաքական դիրքորոշում, բռնելու է «ճշտի» կողմը /չի ասում կռվելու ենք/: Իսկ հակամարտությունների կարգավորման մասով էլ 31- րդ կետում ասել է, թե դրանք պետք է լուծվեն իրենց համար ստեղծված ֆորմատներում /մերը ԵԱՀԿ ՄԽ-ն է/, ՆԱՏՕ-ն դրանց լուծումով չի զբաղվելու, հենք էլ ծառայելու են Հելսինկյան եզրափակիչ ակտի ու ՄԱԿ կանոնադրության սկզբունքները: Ու մադրիդյան առաջարկները ողջունած իշխանությունը, տվյալ դեպքում՝ ԱԳ նախարարը մուննաթ է գալիս, թե ինչո՞ւ ՆԱՏՕ-ն այլ բան չի ասել: Սա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն իր եզրաբանությունը մոտեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եզրաբանությանը: Ադրբեջանն էլ դիմել է խորամանկության՝ իրենց ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Հայաստանի ԱԳ նախարարը նեղվել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտությունները կարգավորման պայման համարում է այդ երկրների, նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այն դեպքում, երբ այս բանաձեւը Ադրբեջանին ավելի է հարվածում: Լավ էսքան անադեկվատ կարելի՞ է լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել