1in.am-ը գրում է.
Ռումինիայի խորհրդարանում նոր իմփիչմենթ են նախաձեռնում նախագահ Տրայան Բեսեսկուին: Այս մասին նախագահին հատուկ նամակով տեղեկացրել է Սենատի ղեկավար Քելին Պոպեսկու-Տերիչանուն, գրում է ITAR-TASS-ը:
«Հիմք ընդունելով սահմանադրության բազմաթիվ խախտումները 2013 և 2014 թվականների մանդատի իրականացման ժամանակ, առաջարկում ենլ նախաձեռնել Ռումինիայի նախագահի հեռացման և հրաժարականի սահմանադրական գործընթաց»,- ասվում է հաղորդագրությունում:
Մեղադրանքների թվում է նաև Բեսեսկուի եղբոր՝ վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը, որը մեղադրվում է նախագահ եղբոր դիրքից օգտվելու փորձի մեջ:
Սենատի ղեկավարը հայտնել է, որ իմփիչմենթի վերաբերյալ քվեարկությունն առաջարկվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին, իսկ նախագահի հրաժարականի վերաբերյալ հանրաքվեն` նոյեմբերի 2-ին:




