Ջիլ Զամորան երկար տարիներ աշխատել է Սան-Խոսե քաղաքի ոստիկանությունում, այդ պատճառով էլ, նրան բավականին ծանոթ է մարդկանց ֆոտոռոբոտը կազմելու աշխատանքը: Կարիերան ավարտեուց հետո Զամորան որոշում է մի հետաքրքիր փորձ կատարել: Նա սկսում է նկարել կանանց դիմանկարները՝ առանց վերջիններիս նայելու: Նկարիչը միայն ուղղորդվում է իր բնորդի՝ սեփական արտաքինի նկարագրությամբ: Այնուհետև նա իր արվեստանոց է հրավիրում մեկ այլ մարդու, ով առաջին անգամ տեսնելով տվյալ բնորդին, նկարագրում է նրան: Վերջնարդյունքը՝ երկու դիմանկարները, պարզապես ցնցող են: Կանայք, տեսնելով իրենց դիմանկարները, չկարողացան զսպել արցունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել