1. Bluetooth

1998 թ.-ին Ջիմ Քարդաշը միավորեց Ericsson-ի, IBM-ի, Intel-ի, Nokia-ի և Toshiba-ի ինժեներներին ու տեխնոլոգիական աշխարհի հրաշագործներին բջջային հեռախոսները, նոթբուքերը և ռադիոները ինեգրելու նպատակով՝ թույլ տալով նրանց հաղորդակցվել և տեղեկատվություն փոխանակել Ericsson-ի վերջին նորարարության միջոցով: Անլար հաղորդակցության ապշեցուցիչ տեխնոլոգիան դեռևս անուն չուներ:
Հարալդ Գորմսոնը վիկինգ առաջնորդ էր, ով ապրել է 10-րդ դարում: Նրա իշխանությունը տարածվում էր Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի որոշ մասերի վրա: Նա հայտնի էր Բլատանդ անունով, ինչը անգլերեն թարգմանվում է «Bluetooth»: Ստույգ պարզ չէ, թե նա ինչպես է արժանացել այդ մականվանը: Որոշ աղբյուրներում նշվում է, որ նա փչացած ատամ ուներ, որը սևանում էր («կապույտ» բառը հաճախ փոխարինաբար էր օգտագործվում «սև» բառի հետ): Քարդաշին և մյուս ինժեներներին Հարալդի պատմությունը դուր եկավ և նրանք որոշեցին իրենց մտահղացումը նրա պատվին անվանել: Ինչպես այս վիկինգն է բազում դաշնակիցներ ձեռք բերել իր իշխանության օրոք, այնպես էլ համանուն տեխնոլոգիան է միավորել անհամատեղելի թվացող արտադրանքները:
2. Starbucks

Այսօր Starbucks-ը խոշոր տրանսնացիոնալ ընկերություն է, սակայն 1970-ականներին այն ընդամենը մտահղացում էր, որը նոր-նոր էր զարգանում Ջերի Բոլդվինի, Զև Սիգլի և Գորդոն Բոուքերի գլխում: Այս երեք ընկերները հասկացան, որ իրենք սրճի բիզնեսից բացի այլ ընդհանուր հետաքրքրություն էլ ունեին: Նրանք երեքն էլ «Մոբի Դիքի» մեծ երկրպագուներ էին: Նրանք այնքան էին սիրում կետի մասին պատմությունը, որ որոշեցին իրենց բիզնեսը նրա պատվին կոչել: Այսպես նրանք անվանեցին իրենց բիզնեսը վեպի հերոսներից մեկի՝ Ահաբի առաջին զուգընկերոջ անունով:
3. Մարիո

«Nintendo»-ն, որը թարգմանաբար նշանակում է «հաջողությունը երկնքին թող», ստեղծվել է դեռևս 1889 թ.-ին: Մի քանի տասնամյակ շարունակ, այն հայտնի էր որպես խաղաքարտեր արտադրող ընկերություն: Երբ ընկերության աշխատակիցներն ու ղեկավարությունն առաջին անգամ մուտք գործեցին վիդեոխաղերի արդյունաբերություն, նրանք հանդես չէին գալիս իբրև արտադրողներ, այլ իբրև ներկայացուցիչներ: 1972 թ.-ին նրանք ձեռք բերեցին Ճապոնիայում «Magnavox Odyssey»-ը վաճառելու իրավունքը: 1975 թ.-ին ընկերությունն արդեն կենտրոնացած էր վիդեոխաղերի վրա: Շիգերու Միյամոտոն ստեղծեց «Donkey Kong» խաղը, որում առկա էր թռչող մարդու կերպարը: Միյամոտոն որոշեց, որ թռչող մարդու կերպարը պետք է ներկա լինի «Nintendo»-ի արտադրած բոլոր խաղերում: «Nintendo»-ի աշխատակիցները թռչկոտող մարդուն անվանեցին Մարիո: ասում են, որ նա այդպես է անվանվել «Nintendo»-ի գծուծ տիրոջ՝ Մարիո Սիգլի անունով:
4. Մոլոտովի կոկտեյլներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Խորհրդային Միությունը և Գերմանիան կնքեցին Խորհրդագերմանական պայմանագիրը: Պայմանագրի համաձայն կողմերը պարտավորվում էին չհարձակվել միմյանց վրա, պահպանել փոխադարձ չեզոքություն կողմերից մեկի վրա երրորդ տերության հարձակման դեպքում, ինչպես նաև կողմերի միջև վեճերն ու կոնֆլիկտները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Պայմանագիրը ԽՍՀՄ-ին ապահովեց մեկուկես տարվա խաղաղություն, որը օգտագործվեց երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Պայմանագիրը շահեկան չէր Ֆինլանդիայի համար: 1939 թ.-ին պատերազմ սկսվեց Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև: Այդ ժամանակ Խորհրդային Միության նախարար Վյաչեսլավ Մոլոտովը հայտնեց, որ ֆինլանդական տարածքի վրայով թռչող Կարմիր բանակի ուժերը ռումբեր չէին նետում, այլ սննդի ծանրոցներ: Մոլոտովի խոսքերով՝ ֆինլանդացիները սովամահ էին լինում, իսկ օդանավերն ուղարկվել էին այնտեղ՝ օգնություն տրամադրելու համար: Ֆինլանդացիները արձակվող ռումբերն անվանեցին «Մոլոտովի հացի զամբյուղներ»: Ֆինլանդացիների՝ կոմունիստների դեմ կիրառած լավագույն զենքերից մեկը գազոլինով լցված շիշ էր, որը ծանր այրվածքների ու անգամ մահվան պատճառ Էր դառնում, երբ այն վառում էին ու նետում հակառակորդի ուղղությամբ: Այս զենքն առաջին անգամ օգտագործվել է իտալացիների դեմ եթովպացիների կողմից, սակայն այս զենքի մասսայական արտադրությամբ զբաղվել են ֆինլանդացիները: Հենց նրանք էլ այս զենքն անվանել են «Մոլոտովի կոկտեյլ»:



