Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Եղել են դեպքեր, երբ լրագրողական համերաշխությունը միայն իշխանության դեմ պայքարի կազմակերպված ձևերից է եղել, սակայն դա բնորոշ է անցումային երկրներին: Իրականում, այն նաև բարձր քաղաքական մշակույթի ձևավորման և հասարակությանը տվյալ անցումից դուրսբերման լավագույն միջոցներից է: Երբ լրագրողը համերաշխ է, որը դրսևորվում է ոչ միայն իրար, այլև՝ պետության նկատմամբ՝ այն զուգորդելով հասարակությանն այնպիսի արժեքների ներկայացմամբ, որոնք իշխանությունը չի տեսնում, ապա մենք գործ ունենք պրոֆեսիոնալ լրագրողի: Լրագրողների շնորհիվ քաղաքացուն տեսանելի են դառնում պետության թերացումները, իսկ պետությանն էլ՝ քաղաքացու խնդիրները, և սկսում է գործել <պահանջ-որոշում-ինտեգրացիա> շղթան: Դեպի զարգացում գնում է այն համակարգը, որտեղ լրագրողները ոչ միայն պաշտպանված են սեփական համերաշխությամբ, այլև՝ պետության հոգածությամբ: Լրագրողն իր անկաշկանդ գործունեությամբ բարձրացնում է քաղաքացու իրավական, քաղաքական, սոցիալական գիտակցությունն ու կազմակերպվելու ունակությունը, որն էլ հեշտացնում է պետության կողմից խնդիրների բացահայտման ու դրանց լուծմանն ուղղված որոշումների կայացման գործը: Շնորհավորում եմ, սիրելի լրագրողներ, այս կարևոր տոնի կապակցությամբ, մաղթում եմ անքակտ համերաշխություն Ձեր գործունեության ողջ ընթացքում:: Իրականում, այն նաև բարձր քաղաքական մշակույթի ձևավորման և հասարակությանը տվյալ անցումից դուրսբերման լավագույն միջոցներից է: Երբ լրագրողը համերաշխ է, որը դրսևորվում է ոչ միայն իրար, այլև՝ պետության նկատմամբ՝ այն զուգորդելով հասարակությանն այնպիսի արժեքների ներկայացմամբ, որոնք իշխանությունը չի տեսնում, ապա մենք գործ ունենք պրոֆեսիոնալ լրագրողի: Լրագրողների շնորհիվ քաղաքացուն տեսանելի են դառնում պետության թերացումները, իսկ պետությանն էլ՝ քաղաքացու խնդիրները, և սկսում է գործել <պահանջ-որոշում-ինտեգրացիա> շղթան: Դեպի զարգացում գնում է այն համակարգը, որտեղ լրագրողները ոչ միայն պաշտպանված են սեփական համերաշխությամբ, այլև՝ պետության հոգածությամբ: Լրագրողն իր անկաշկանդ գործունեությամբ բարձրացնում է քաղաքացու իրավական, քաղաքական, սոցիալական գիտակցությունն ու կազմակերպվելու ունակությունը, որն էլ հեշտացնում է պետության կողմից խնդիրների բացահայտման ու դրանց լուծմանն ուղղված որոշումների կայացման գործը: Շնորհավորում եմ, սիրելի լրագրողներ, այս կարևոր տոնի կապակցությամբ, մաղթում եմ անքակտ համերաշխություն Ձեր գործունեության ողջ ընթացքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/756666894371808
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել