1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը նշել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասի համար դեռ վաղ է կարիերան ավարտել ազգային թիմում:
«Կասիլյասն իր գործի նվիրյալն է: Մենք գիտենք, որ ակումբում նա որոշ խնդիրներ է ունեցել, բայց այստեղ Իկերը շատ ազատ է և երջանիկ:
Կասիլյասն այնպիսի բնավորություն ունի, որ երբ զգա, որ այլևս թիմին տալու ոչինչ չունի, կհեռանա: Բայց այդ ժամանակը դեռ չի եկել: Իկերը դեռ կարող է օգտակար լինել Իսպանիայի հավաքականին»,-Marca-ն մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1421837.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել