Այսօր Գրագիտության միջազգային օրն էArmlur.am-ը գրում է.

Այսօր` սեպտեմբերի 8-ին, աշխարհը տոնում է գրագիտության օրը: Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել Է 1966 թվականին անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, որը 1965 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Թեհրանում: Սեպտեմբերի 8-ն այդ խորհրդաժողովի հանդիսավոր բացման օրն էր: «Գրագիտությունն ազատություն է». այդ հասկացության իմաստն այդպես են սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Կազմակերպությունում կարծում  են, որ գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 776 մլն չափահաս մարդ գրել ու կարդալ չգիտի, նրանց մեծ մասը կանայք են: Դպրոցական տարիքի 75 մլն երեխաներ զրկված են սովորելու հնարավորությունից: 2010 թվականի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ դպրոցական կրթության համակարգում չընդգրկվածների մոտավորապես 54 %-ն աղջիկներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել