Նյու Յորքում՝ «Պլազա» հոթելում իր ունեցած ելույթի ժամանակ Լեդի Գագան կոպիտ ձևով է արտահայտել իր դժգոհությունը աղմկոտ ունկնդիրների նկատմամբ: Երգչուհին՝ իր ջազային կատարումն ավարտելուց հետո, կանգ է առել և խնդրել է ներկաներին լռել:

«Դուք կարո՞ղ եք ... (անցենզուր) լռել: Մենք այստեղ ջազ ենք նվագում», - ասել է նա՝ դիմելով հարյուրավոր մարդկանց, հավելելով «Անիծված հարուստներ» արտահայտությունը: 

Նա ելույթ է ունեցել խնջույքի ժամանակ, որը կազմակերպել էր Harper՛s Bazaar ամսագիրը՝ Նյու Յորքի նորաձևության շաաթվա շրջանակներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել