BN-EE105_CAFIRE_G_201408191059351in.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթի ազգային այգում բնական հրդեհ է տեղի ունեցել: Դրա հետևանքով տարհանվել են 300 տների բնակիչներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ուրբաթ երեկոյան բռնկված հրդեհի տարածությունը հասել է 120 հեկտարի: Փրկարարները խորհուրդ են տալիս տարհանվել ևս 400 տների բնակիչների:

Վիրավորների կամ շինությունների ավերածությունների մասին տվյալներ չկան: Այգի տանող մայրուղու մի մասը փակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել