Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ արժանին է մատուցել մարզիչ Ֆաբիո Կապելոյին։
«ՊՍԺ»-ի հարձակվողը հիշել է այն դրվագը, երբ իտալացի մասնագետն իրեն ստիպել է դիտել «Միլանի» նախկին հարձակվող Մարկո վան Բաստենի գոլերի տեսանյութը եւ խնդրել նման գոլեր խփել։ 
«Ես լավագույն ռմբարկու եմ դարձել Կապելոյի ղեկավարությամբ, իսկ տարիների ընթացքում ես սկսեցի ավելի շատ խփել։ Մի անգամ «Յուվենտուսում» նա ինձ ստիպեց դիտել Մարկո վան Բաստենի լավագույն գոլերի տեսահատվածը և ասաց. «Դու էլ նույնը պետք է անես»։

Այդ ժամանակվանից սկսած ես սկսեցի խփել այնպես, ինչպես դա անում էին մեծ ֆուտբոլիստները»,- ընդգծել է Իբրահիմովիչը «La Gazzetta dello Sport» պարբերականին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել