Այսօր առավոտյան հազիվ էի ավարտել իմ մի գրությունը, որը վերաբերվում էր Քրդական այն քարտեզին, ուր նոր ձևավորվող Քյուրդիստանի մեջ է մտնելու Արևմտյան Հայաստանի մեծ մասը, և մեր սիրելի բարեկամներն իրենց զգացմունքային վրդովմունքն էին հայտնել, որին ի պատասխան հետևյալ գրությունն էի շարադրել ,,Երբ քաղաքական հարցերին մոտենում ենք իրոնիայով կամ զգացմունքով, կորցնում ենք դրա բուն նշանակությունը։ Այսօր աշխարհը վերաձևավորում են նրանք, ովքեր վաղը այդ վերաձևավորումներից շահեր են ակնկալում, իսկ արժեքին տեր չկանգնողներին գալիս են փոխարինելու նրանք, որոնց համար այլոց արժեքները դառնում են սեփական արժեքներ։ Այդպես է պատահում բոլոր ժողովուրդների հետ, որոնք այսօր պարզ չեն տեսնում, թե ինչպիսին պիտի լինի իրենց վաղը։ Երջանկությունը ազգի համար սկսվում է այն պահից, երբ ազգը դադարում է զուտ նյութապաշտությամբ և երազներով ապրելուց, այլ ապրում է ծրագրավորելով ոչ թե իր տարին, ամիսն ու օրը, այլև ամեն մի ժամը...,,։ 
Հազիվ ավարտած այս գրությունը, հանկարծ տեսա ներքևումտեղադրված այս հրաշալի նկարը, մայր թռչունը իր թևերի տակ վերցրած իր ձագուկներին, պահպանում, պաշտպանում և սիրո ջերմությունն է փոխանցում։ Մտածեցի Տեր Աստված, չէ որ պետությունը հենց այս մոր նման պիտի լինի, իր ձագերին ոչ միայն ,,Արի տուն,, կոչով հրավիրի, որ մյուս ,,ձագուկ-գազանները,, քիթ մռութը ջարդուփշուր անեն, իրենց ծուռ նայելու համար, այլ ապահովեն կենդանական աշխարհի այս պարզ ջերմությունը։ Այսօր շատերը, որոնք ինչ-ինչ շահեր են ակնկալում, մտնում են մասոնական շարժման այս կամ այն օթյակ, փառքի, հաջողության և հարստության հասնելու համար, սակայն մոռանում են, որ նրանց խորհրդանշաններից մեկը մրգահավն է իր ձագերով։ Եվ գիտե՞ք ինչու, քանզի կեր չեղած ժամանակ, ի տարբերություն այլ գիշատիչների, նրանք իրենց մսից պոկելով սնում են ձագերին։ Ահա թե, հազար տարի պետություն չունեցած ժողովուրդը ինչպես պիտի ձևավորեր իր ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե իր ձագերի միսը ուտելով, միլիարդներ կուտակեր օտարերկրյա այս կամ այն բանկերում կամ նորամուծություն դարձած մեր բառագանձում ,,օվշորային,, կառույցներում։ Նայենք և սովորենք, որ մի օր, երբ դժբախտությունը չոքի ոմանց շեմին հասկանան, որ եթե կյանքի նյութականը ,,ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ԸՆԴ ՈՒՆԱՅՆ Է,, ապա ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉԻ ԻՄԱՍՏՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳՆ Է ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՔԱՆ ԷԼ ՈՐՈՇ ազգային գործիչներ ՀԱԿԱՌԱԿԸ ՈՒԶԵՆԱՆ ՓԱՍՏԵԼ։ 
(Կներեք, որ Սողոմոն իմաստունի խոսքը գրաբարյան ուղղագրությամբ չեմ գրել, այն չտիրապետողների համար)։ 
ՍՈՎՈՐԵՆՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԵԼ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԼԻՆԻ ՀՈԳՈՒՏ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՍԿ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՄՏԱԾԵԼ ԵՆ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել