07o01p

- Սև կարապները հատուկ ձայն են արձակում միմյանց տեսնելիս և դա ուղեկցում են գլուխը ներքև ու վերև շարժելով:

- Հին Ռուսիայում սահնակներով երթևեկելը ավելի պատվաբեր էր համարվում, քան սայլակներով, հատկապես՝ հոգևոր վերնախավի կողմից:

- Ջորջ Լուկասը խոստովանել է, որ «Աստեղային պատերազմներ» իր կուլտային ֆիլմը ստեղծելուն նրան ոգեշնչել է առասպելաբան Ջոզեֆ Քեմփբելլը:

- Պրուսսիայի արքա Ֆրիդրիխ 2-րդի մահանալու պահին նրա ննջասենյակի ժամացույցը կանգնեց: Հետագայում այդ ժամացույցը ձեռք բերեց Նապոլեոն Բոնապարտը:

- Սմոգ տերմինը շրջանառության մեջ է մտցրել բժիշկ Հենրի Անտուան Դե Վոն՝ 1905 թվականին լույս տեսած իր «Մառախուղ և ծուխ» հոդվածով: Բառն (smog) առաջացել է երկու անգլերեն բառերի՝ ծուխ (smoke) և մառախուղ (fog)  միացությունից:

- Հակի գույնը զինվորական համազգեստում 1848 թվականին առաջինն օգտագործել են անգլիացիները՝ Հնդկաստանում գտնվող անգլիական զորքերի հանդերձանքում:

- Թոլքիենի վրա շատ ծանր տպավորություն էին թողել Առաջին աշխարհամարտն ու Անգլիայի ինդուստրիալիզացիան, որն ըստ մեծ գրողի, կործանեց այն Անգլիան, որը նա սիրում էր: Այդ իսկ պատճառով «Մատանիների տիրակալ»-ին հատուկ է պեսսիմիզմի ոգին:

- Միջնադարայան ալքիմիկոսները համարում էին, որ եթե փակ տարրայում տաքացնես մարդկային սերմնահեղուկը և որոշակի մանիպուլյացիաներ իրականացնես՝ կառաջանա սովորական մարդուց միայն խիստ փոքր չափսերով տարբերվող հոմունկուլուս արարածը:

- Օլիվեր Սթոունի «Հուլիսի 4-ին ծնվածը» զինվորական դրամայում, որը լեգենդար ռեժիսորին Օսկար պարգևեց, «fuck» բառը հնչում է 289 անգամ, այսինքն. միջինում՝ րոպեում 2 անգամ:

- ԽՍՀՄ-ում 1930 և 1931 թվականներին փետրվարը 30 օր ուներ:

- ԽՍՀՄ պոլիտբյուրոյում գտնվելու տևողականության ռեկորդն ու հակառեկորդը պատկանում են մարշալների: Ամենաերկարը ԽՍՀՄ իշխող մարմնում եղել է մարշալ Վորոշիլովը (34,5 տարի), իսկ ամենակարճը՝ մարշալ Ժուկովը (120 օր):

- Մինչև 20-րդ դարի վերջը քարտեզների վրա տեղ էր գտնում Թաբոր կղզին, որն իր «Նավապետ Գրանտի զավակները» և «Խորհրդավոր կղզին» աշխատություններում նկարագրել էր Ժյուլ Վեռնը: Խնդիրը նրանում է, որ այդ կղզին մտացածին էր և երբեք գոյություն չի ունեցել:

- ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, ով հավաքելով ընտրողների ձայների մեծամասնությունն, այնուամենայնիվ պարտվեց Ջորջ Բուշին, այժմ հանդիսանում է Google ընկերությամբ մենեջմենթի գծով ոչ պաշտոնական խորհրդականը և մտնում է գիգանտի տնօրենների խորհրդի կազմի մեջ;

- Ռիխարդ Վագները իր «Նիբելունգի մատանին» օպերաների 15 ժամանոց ցիկլը ստեղծել է 25 տարում:

- Աշխարհի առաջին տիեզերագնաց շունը՝ Լայկան, սատկել էր թռիչքից մի քանի ժամ անց՝ տաքացումից ու սթրեսից:

- Գեորգևյան ժապավենի գույները՝ նարնջագունն ու սևը, խորհրդանշում են կրակն ու ծուխը:

- Հայրենական պատերազմի տարիներին Դաշնակից զորքերի լավագույն ասը Իվան Կոժեդուբն էր, ով 62 թշնամական ինքնաթիռ էր ոչնչացրել օդում և ոչ մի անգամ չէր խփվել:

- «Մեծ բռանպետը» ֆիլմը դարձավ Չարլի Չափլինի առաջին ձայնային ֆիլմը: 1940 թվականին էկրաններ բարձրացրած այս ֆիլմը իսկական հիթ դարձավ դաշնակից երկրներում, մինչդեռ այն ստեղծելիս մտավախություններ կային, որ այն կձախողվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել