Ավելի քան 3 տարի տարբեր առիթներով հանդիպել եմ լրագրողների հետ: Հաճախ են եղել մտահոգիչ թեմաներ, բայց այսօրվա հանդիպումը, համենայն դեպս ինձ համար, էականորեն տարբերվում էր մյուսներից: Էմոցիոնալ ֆոնը լրիվ այլ էր, լրագրողների մոտ նկատեցի այն նույն անհանգստությունը, ինչ որ կար ինձ մոտ, և դժվար կայացրած որոշումս ի վերջո արդարացվեց: Անգամ ասուլիսից հետո չէի կարողանում հավասարակշռել հակասական զգացմունքներս, բայց այս ստեղծագործության շնորհից հաջողվեց:
Բազմաթիվ պրոբլեմներ էի նկատել, բայց նման անտարբերություն մանուկներին մատակարարվող սննդամթերքի նկատմա՞ մբ. ուղղակի անհավատալի է:
Կգա՞ արդյոք մի օր, երբ մեր որոշ չինովնիկներ կգիտակցեն, որ կան ավելի բարձր արժեքներ, քան իրենց պաշտոնն է, կգիտակցեն, որ կան անձինք, ովքեր ավելի շատ ունեն պաշտպանության կարիք, քան իրենց աթոռը:
Ովքեր էմոցիոնալ ֆոնի առումով ինձ հետ նույն կարգավիճակում են, խորհուրդ եմ տալիս այս հրաշալի ստեղծագործությունը` օգնում է:
Աստված պահապան բոլոր բալիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել