История первого американского миллиардераՋոն Դեվիսոն Ռոքֆելլերը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ պատմության մեջ առաջին օֆիցիալ, միլիարդատերն էր: Ամերիկացյի այս բիզնեսմենը հիմնեց այն բիզնես կայսրությունը, որը հետագայում տարածեց իր իշանությունը մոլորակով մեկ: Նա այնքան հարուստ էր, որ նրա ազգանունը հոմանիշ է դարձել հսկայական հարստության հետ, բայց ինչի՞ց է նա սկսել, չէ՞ որ Ռոքֆելլերը հսկայական հարստություն չէր ժառանգել ու չէր հանդիսանում արքայական տոհմի ժառանգ: Հենց դրա մասին էլ կպատմենք ձեզ այս հոդվածում:

Ջոն Ռոքֆելլերը ծնվել է 1839 թվականի հուլիսի 8-ին՝ գերմանացի էմիգրանտների ընտանիքում, որը թեև դժվար է հարուստ անվանել, բայց հաստատ աղքատ էլ չէր: Ռոքֆելլերների ընտանիքի կարգախոսը «Աշխատիր և խնայիր»-ն էր: Ջոնը դպրոցից հետո ընդունվում է քոլեջ, բայց շուտով թողնում է այն և հաշվապահության կարճ կուրսեր անցնելուց հետո, ընդունվում է շախատանքի: Ռոքֆելլերը երկար չի մնում այդ աշխատավայրում և մեկ տարի անց սկանդալով լքում է այն, քանի որ իրեն առաջարկել էին իր դասընկերներինից 3 անգամ ավելի ցածր աշխատավարձ՝ պրակտիկա անցնելուց հետո: Ըստ էության, Ռոքֆելլերի կենսագրության այն հատվածը, որը մինչև սեփական բիզնեսը սկսելն էր, ոչնչով չի տարբերվում շատուշատերինից և ոչ մի առանձնապես վառ ու ակնառու բանի մասին չենք կարող պատմել ձեզ այդ տարիներից:

Ռոքֆելլերի կյանքի նոր փուլը սկսվեց աշխատանքից դուրս գալուց հետո, երբ նա հասկացավ, որ նորմալ գումար վաստակելու միակ միջոցը սեփական բիզնես ունենալն է, որտեղ քո եկամուտները մեծապես պայմանավորված են քեզանով: Ռոքֆելլերի առաջին բիզնեսը առևտրի ոլորտում էր. նա դարձավ անգլիական մի բիզնեսմենի գործընկերը: Համագործակցության գլխավոր պայմանը սկզբանական 2000 դոլար կապիտալ ունենալն էր, բայց Ռոքֆելլերն ընդամենը 800 ուներ: Նա մնացած 1200-ը 10 տոկոս դրույքով պարտք վերցրեց իր հորից:

Ռոքֆելլերի բիզնեսի ընդլայնման հաջորձ փուլը դարձավ Ամերիկյան քաղաքացիական պատերազմը և զենքի, համազգեստի և այլ ռազմական պարագաների վաճառքը սկսեցին հսկայական եկամուտներ բերել, բայց Ռոքֆելլերի ընկերության միջոցները չէին հերիքացնում, որպեսզի իրապես մեծ փողեր աշխատեր: Այստեղ պետք եկան Ռոքֆելլերի բանակցային հմտություններն ու համոզելու ունակությունը և նա կարողացավ այդ բարդ իրավիճակում բանկից վարկ ստանալ:

Սակայն ամեն ինչ այդքան բանալ շարունակություն չունեցավ, որքան կարող էր թվալ: Ի վերջո, այն ժամանակ էլ, հիմա էլ, բազմաթիվ առևտրականներ կան, որոնք թեև բիզնեսով են զբաղվում, բայց մեծ հաջողությունների չեն հասել: Ռոքֆելլերի վերելքի մյուս փուլը սկսվեց նավթաբիզնեսի ի հայտ գալով:  Ռոքֆելլերն իրեն հատուկ համառությամբ ձեռնամուխ եղավ այս նոր ոլորտը յուրացնելուն: Նավթաբիզնեսի դաշտն այդ ժամանակ իրենից ներկայացնում էր բազմաթիվ մանր ընկերություններով հագեցած միջավար, որտեղ այդ ընկերություններն աշխատում էին ինքնուրույն և ունեին ոչ մեծ եկամուտ:

Ռոքֆելլերը որոշեց այլ ճանապարհով գնալ և սկսեց կոնսոլիդացնել շուկան: Այսպես, նրա նոու հաուներից մեկը դարձավ իր ընկերության աշխատակիցների հանդեպ մոտիվացիոն քաղաքականության իրականացումը, երբ պարգևավճարների փոխարեն, աչքի ընկած աշխատակիցներին տրվում էին ընկերության բաժնետոմսեր, ինչն էլ իր հերթին նրանց հավելյալ խթան էր տալիս, որպեսզի ընկերությանը ավելի մեծ եկամուտ ապահովեին, որպեսզի նրանց դիվիդենտներն ավելի շատ լինեին իրենց բաժնեմասերից:

Ռոքֆելլերի համառությունն ու ստեղծագործական մոտեցումը տվեցին իրենց արդյունքները և նրա Standard Oil ընկերությունը սկսեց արագ զարգանալ և աստիճանաբար գնել իր մրցակիցներին: Հետո Ռոքֆելլերին հաջողվեց ինչ որ կերպ հասնել նրան, որ նավթի տեղափոխման համար իր ընկերությանը շահեկան գին սահմանեցին, ինչը տարիների ընթացքում այնքան հզորացրեց նրա ընկերոթյունը, որ մի գեղեցիկ օր պարզապես պարզվեց, որ Ռոքֆելլերն է հանդիսանում ԱՄՆ-ի նավթային բոլոր ակտիվների սեփականատերը:

Նա սկսեց առաջնորդվել հետևյալ սկզբունքով. «Մենաշնորհ ունեցողին ավելի հեշտ է պարզապես բարձրաացնել գինը, քան արդիականացմամբ, կամ էլ ինքնարժեքի նվազեցմամբ զբաղվելը»: Ռոքֆելլերը շարունակում էր հարստանալ և ընդլայնվել՝ գնելով տրանսպորտային ու բանկային ակտիվներ և չեր մոռանում նաև առևտրի մասին: 1937 թվականին Ռոքֆելլերի կարողությունը գնահատվում էր 1.4 միլիարդ դոլար, որն այսօրվա 192 միլարդին է համարժեք:

Սակայն Ռոքֆելլերի մոտ ամեն ինչ ու միշտ չէր, որ հարթ էր ընթանում: 1880 թվականին ընդունված հակամենաշնորհային օրենքը քիչ էր մնում ավիրեր նրա բիզնես կայսրությունը, բայց Ռոքֆելլերը՝ լինելով խորամանկ ու հեռատես, վաղորոք բաժանել էր իր Standard Oil (այն վերահսկում էր նավթամթերքների ամերիկյան շուկայի 95 տոկոսը) ընկերությունը 36 առանձին ընկերությունների, որոնց բոլորի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում էր նույն իրեն: Հատկանշական է, որ ժամանակակից ամերիկյան նավթային գիգանտները Ռոքֆելլերի կողմից ստեղծված այդ դուստր ձեռնարկություններն են: Օրինակ՝ Mobil-ը, Exxon-ը, Chevron-ը և այլն:

Ռոքֆելլերին բնութաագրող ևս երկու հետաքրքիր փաստ: Իր ողջ կյանքի ընթացքում նա երբեք չի փորձել հավակնել օֆիցիալ քաղաքական իշխանության և երբեք չի նկատվել ընդդիմադիր գործունեությունում: Նա միշտ լոյալ էր գործող իշխանություններին: Բացի դրանից, նա հայտնի էր, որպես մեծ բարեգործ և ինչ որ փուլում բարեգործությանն էր հատկացնում իր եկամտի 10 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել