Երեկ հայտնել էինք, որ սիրիահայերի մի ընտանիքի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան եւ պատրաստվում են արտաքսել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել են:
Այս ընտանիքի անդամներից մեկը` գերմանաբնակ Մեսրոպ Հենդյանը երեկ գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը րոպեների ընթացքում տարածվեց ողջ համացանցում: «Մայրս եւ երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երեւանի աէրոպորտում պահած: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, եւ իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է: Սկզբում ասեցին` ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության բոլոր փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երեւան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին եւ հայ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը, եւ մայրս` Լաիլա Միրոն, հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների եւ հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները:
Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), եւ իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետեւ կան ապացույցներ: Օդանավակայանի հայ գերիների մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը` 9 ամսական: Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ եւ օդափոխիչից մրսած (իհարկե, բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք եւ երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել)»: Մեսրոպ Հենդյանը դիմում է նաեւ Սփյուռքի նախարարին. «Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում եք, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց առանց որեւէ բացատրության մերժում եք եւ ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել»: Հենդյանը նշում է նաեւ, որ իր ընտանիքի անդամներից օդանավակայանում 1400 եվրո են պահանջել: «Առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար»,- գրել է նա:
Երեկ զրուցեցինք նաեւ Հենդյանի հայաստանաբնակ քենիի` Էմմա Պողոսյանի հետ, որը արդեն երեք օր է օրական երկու անգամ գնում է օդանավակայան` հարազատներին սնունդ փոխանցելու: «Դեպքի մասին իմացել ենք օդանավակայանում: Օգոստոսի 26-ի գիշերը մենք գնացել էինք օդանավակայան` նրանց դիմավորելու Ստամբուլից, որտեղ, ի դեպ, ոչ մի խնդիր չի եղել. հետո ռեյսը եկավ, բայց իրանք չկային: Մեկ ժամ չկային, հետո գնացինք, ճշտեցինք, պարզվեց, որ նրանց տարել են հատուկ խուց: Ոստիկանները սկսեցին ասել, թե չեն թողնում, քանի որ հայ չեն: Մենք էլ ասում ենք, որ շատ հեշտ է ճշտել, որ նրանք Սիրիայի հայ համայնքի անդամներ են: Դրանից հետո մենք ում ասես դիմեցինք` նախարարություններին, ոստիկանություն, ԱԱԾ: Ասում են, թե մենք ինչ անենք, համ ասորի են, համ հայ են, համ արաբ, մենք ինչ անենք, իրանց որպես հա՞յ ընդունենք, ասորի, թե արաբ: Մենք էլ ասում ենք` թեկուզ եթե թուրք լինեին, մարդ են, չէ՞: Իրանք էլ, թե` էսինչ օրենքը պահանջում ա, որ ծննդյան վկայականում էսինչ բանը գրված լինի: Մենք բացատրում ենք, որ հայ աղջիկները ամուսնացած են քրիստոնյա արաբների հետ, այսինքն` երեխաները հայրական ազգանուններով են, ու քանի որ Սիրիայում չկա ծննդյան վկայական կոչվածը, նրանք չեն կարող այն ունենալ: Նրանք ունեն անձնագրեր, բայց դրանցում հոր անունը կա, բայց ազգանունը չկա: Հասկանո՞ւմ եք` ինչի իրանք չունեն վիզա: Իրանք Սիրիայից փախել են, որ չմեռնեն: Իրանք երեխաների ապահովության համար շտապել են... ու հիմա Հայաստանը այսպես է սփյուռքահայերին ընդունում»:
Էմման պատմեց, որ իր հարազատների հետ օդանավակայանի խցում ոչ թե ուղղակի դաժան են վարվում, այլ նրանց ստորացնում են: «Թույլ չեն տալիս, որ նրանք փոխվեն: Այսքան օր է նույն շորերով են այդ կեղտոտ տեղում, իրենց շորերը ամբողջությամբ կեղտի մեջ են: Երբ նրանք ուզեցել են փոխվել, խնդրել են, որ իրենց թույլ տան ճամպրուկներից հագուստ հանել, ոստիկանները ասել են, թե պետք է մեր առաջ փոխվեք, մեր առաջ ձեր ներքնաշորերը փոխեք, հետո սկսել են ծիծաղել: Բա նվաստացնելը էլ ինչպե՞ս է լինում: Ու նրանց պատրաստվում են դեպորտ անել Ստամբուլ: Հասկանո՞ւմ եք` դա ինչ է նշանակում: Որ Թուրքիան ընդունում է հային, բայց հայը հային չի ընդունում»: Մեր հարցին, թե արդյոք դիմել են ինչ-որ կառույցների եւ փորձե՞լ են պնդել, որ իրենց հարազատները հայ են, Էմման ասաց. «Դիմել ենք Սփյուռքի նախարարություն, դիմել ենք արտգործնախարարություն, անձնագրերի ու վիզաների վարչություն, բայց նրանք չեն օգնել: Ասում են` ծննդյան վկայականները բերեք: Մենք էլ հազար անգամ բացատրել ենք, որ Սիրիայում հիմա հնարավոր չի ծննդյան վկայական հանել, քանի որ այնտեղ նման բան չկա, իսկ երկրորդը` այնտեղ լույս չկա, ջուր չկա, բջջային կապ չկա, այնտեղ անհնար ա հիմա ինչ-որ թուղթ ճարելը: Բայց մենք ասեցինք, որ Մեսրոպը Գերմանիայից կյանքի գնով կգնա Սիրիա, կյանքի գնով այդ բոլոր թղթերը ձեռք կբերի, բայց դա կլինի տասը օրից: Մենք խնդրեցինք նրանց պահել տասը օր Հայաստանում, բայց ոչ այդ խցում, որտեղ նրանք սառը գետնին են քնած: Նրանք այստեղ երեք հատ տուն ունեն, թող թույլ տան, որ այդ տներից մեկում մնան այդ օրերին, թեկուզ թող ոստիկան էլ գնա` իրանց հսկի: Հասկանո՞ւմ եք, իրանք հանցագործ չեն, իրանք շատ լավ մարդիկ են, բարեգործներ են, որոնք ամեն տարի Հայաստանին տասնյակ հազարավոր եվրոներ են փոխանցում հիմնադրամներին: Բայց ասում են` չէ, պետք է դեպորտ անենք: Հասկանու՞մ եք` դա ինչ է նշանակում: Եթե դեպորտ անեն, կնշանակի, որ այլեւս երբեք նրանք չեն կարողանա Հայաստան գալ: Դա մարդկային վերաբերմունք չէ: Ո՞նց կարելի է այդպես վարվել երեխաների հետ, կանանց հետ: Դա ուղղակի տականքություն է»: Էմման պատմեց նաեւ, որ Սիրիայից իրենց հարազատների ժամանումից հետո իրեն եւ իր ընտանիքի մյուս անդամներին կանչել են ԱԱԾ եւ վեց ժամ հարցաքննել. «Բայց մենք ու մեր բարեկամները այնքան մաքուր ենք, որ մեզ վրա ոչինչ չգտան: Գոնե դրանից հետո մերոնց ազատեին: բայց նման բան չարեցին»:
Երեկ դիմեցինք ոստիկանություն, Սփյուռքի նախարարություն, Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալություն: Բոլոր կառույցների ներկայացուցիչները այս դեպքի մասին խոսեցին բացարձակ անտարբերությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը երեկ մեզ ասաց, որ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը կապ ունի միայն մուտքի արտոնագրի հետ, եւ քանի որ պատշաճ փաստաթղթեր չեն ներկայացվել, այդ պատճառով էլ մուտքի վիզա նրանց չի տրամադրվել:
Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը երեկ մեզ ասաց, որ ընտանիքի գործով նախարարությունն անելիք չունի, քանի որ, ըստ փաստաթղթերի, այդ ընտանիքի անդամները արաբ են: Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը ասաց, որ դեպքի մասին տեղյակ չէ: Նրանից հետաքրքրվեցինք` եթե, օրինակ, ինչ-որ ընտանիք պատերազմի մեջ գտնող որեւէ երկրից փախչի ու գա Հայաստան (կարեւոր էլ չէ` ընտանիքի անդամները ինչ ազգի ներկայացուցիչ են), Հայաստանը որեւէ ժամանակավոր ապաստան չի՞ կարող տրամադրել նրանց: «Ժամանակավոր կացարան տրամադրել... նման բան չկա: Նման դեպքերը պետք է նայվեն առանձին-առանձին, այդպես ունիվերսալ բան չկա»:
Հ.Գ. Երեկ երեկոյան բարձրացել է Լաիլա Միրոյի հեմոգլոբինը: Հարազատները փորձել են նրան դեղ փոխանցել, ոստիկանները, սակայն, դեղը չեն ընդունել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել