1in.am-ը գրում է.
Ամերիկյան Վիրջինա նահանգի Պոլիտեխնիկ ինստիտուտի գիտականները հայտարարել են, որ ավելի արդյունավետ մարտկոցների մշակման նոր տարբերակ են հայտնագործել: Գիտնականները առաջարկում են որպես էներգակրիչ սովորական շաքարը օգտագործել, գրում է auto.vesti.ru-ն:
Գիտնականների հաշվարկների համաձայն՝ այսպիսի մարտկոցը կարող է մեկ կիլոգրամի համար ժամում 596 ամպեր էներգիա պահել, այն դեպքում, երբ ներկայիս լիթիումե իոնային մարտկոցները մեկ կիլոգրամի համար ժամում42 ամպեր են պահում: Դրանից բացի, ուումնասիրողների խմբի ղեկավարը LiveScience պարբերականին հայտնել է այն մասին, որ նոր տիպի մարտկոցները 10 տարվա ավել կյանք ունեն, դրանց արտադրությունը ավելի էժան է, բացառված է ինքնահրկիզման սպառնալիքը և էկոլոգիապես մաքուր է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1419195.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել