Հենց նոր Մոսկվա կինոթատրոնում ավարտվեց Հրաչ Քեշիշյանի "Մեր Սրտի Տնակը" ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն արդեն վաղվանից կարող եք դիտել երևանյան կինոթատրոններում, իսկ այ փակ շնորհանդեսի ընթացքը՝ առաջինը ԿամոԲլոգում:
Երևան էին ժամանել ֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ գեղեցկուհիներ Մարիա Սյոմկինան, Եկատերինա Ստրեժենովան, ցավոք ներկա չէր պրեմիերային Արմեն Ջիգարխանյանը: Պրեմիերայի գլխավոր զույգն էր Խորեն Լևոնյան/Լիկա Մեսրոպյան զույգը: Նրանց ընտանիքում այսօր եռակի տոն է՝ ֆիլմի պրեմիերան, Լիկայի ծննդյան տոնը, դե իսկ վաղը, Լիկայի խոսքերով նրանք սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ի դեպ առաջնեկը տղա է լինելու: Պրեմիերայի մյուս հյուրերի ցանկում էին ֆիլմի երաժշտության հեղինակ Հայկոն, կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին իր կնոջ հետ, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Ամիրյանը, Արևիկ Սիմոնյանը, Նարինե Սուլթանյանը, Ավետ Բարսեղյանը, Միքայել Պողոսյանը ու շատ ու շատ ուրիշներ...Հետևեք հյուրերին ֆոտոսեթում, իսկ վաղը շտապես դիտելու ֆիլմը, հաճելի կինոդիտում բոլորին...
Շարունակությունն այստեղ