Մեր մարմինն իրոք զարմանալի բան է: Մենք բոլորս էլ ունենք որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ, ինչպես ունենք որոշակի ունակություններ և մտավոր զարգացվածության որոշակի աստիճան, որը մեզ տարբերում է մյուսներին: Անսովոր ինչ որ բան պայմանական բաժանում է մտցնում արդկանց միջև և առանձնացնում ինչ որ խմբերի: Նման բաժանման դասակն օրինակ է՝ աջլիկների ու ձախլիկների բաժանումը:
Գիտնականները պնդում են, որ եթե մարդը հեշտությամբ է կառավարում իր ձախ ձեռքը, ապա պետք չէ դրան հակազդել ու փորձել «ուղղել» դա: Աշխարհի բնակչության 4 տոկոսը ձախլիկ է ու եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ շատ հանճարներ ձախլիկ են եղել, օրինակ՝ Լեոնարդո դա Վինչին և Միքելաջելոն:
Չկա ոչ մի գիտական բացատրություն, թե ինչու է մարդկության բացարձակ մեծամասնությունն աջլին և ոչ հակառակը: Վարկածներից մեկի համաձայն, մեր մարմիններն ասիմետրիկ են, այսինքն աջ կեսը ամենևին էլ նույնությամբ չի կրկնում ձախը: Դեմքի աջ մասը մի քիչ տարբերվում է ձախից, մի ոտքը մի քիչ երկար է լինում մյուսից, մի թաթը ավելի մեծ է լինում մյուսից… և նման ասիմետրիան նորմալ է ողջ մարմնի համար:
Ուղեղի աջ և ձախ կիսագնդերը տարբեր ֆունկցիաներ են կատարում, ընդ որում, ենթադրվում է, որ ձախ կիսագնունդը գերակայում է աջ կիսագնդի հանդեպ, իսկ նյարդային համակարգը կիսագնդերը կապում է մարմնի հակառակ կեսի հետ (ձախ կիսագունդը՝ մարմնի աջ հատվածի, աջ կիսագունդը՝ մարմնի ձախ հատված հետ):
Երբ մարդու մոտ գերակայում է ուղեղի ձախ կիսագունդը, նրա աջ կիսագունդն պասիվ է: Ուղեղի ձախ կիսագնդի շնորհիվ մենք կարդում ենք, խոսում ենք, գրում են և աշխատում ենք և դա բացատրում է այն փաստը, որ մեր մեծամասնությունն աջլիկ է, իսկ ձախլիկների մոտ ուղեղի աջ կիսագունդն է գերակայում, ուստի նրանց մոտ ավելի զարգացած է մարմնի ձախ հատվածը:
Մենք ապրում ենք աջլիկների հասարակությունում, ուստի իրերի մեծամասնությունը կարծես աաջլիկների համար պատրաստված լինի: Օգոստոսի 13-ը ձախլիկների համաշխարհային օրն է և այդ օրը մոգոնել են, որպեսզի մարդիկ ավելի ուշադիր լինեն ձախլիկների խնդիրներին:
Զարմանալի է, բայց փաստ. ձախլիկ մարկանց մոտ անասելի բարձր է շնորհալի մարդկանց տոկոսը: Կարելի մի քանի անուններ թվել միայն ու դա բավարար է այս թեզը հիմնավորելու համար. Մոցարտ, Բեթհովեն, Ռաֆաել, Չարլի Չապլին, Նապոլեոն, Էյնշտեյն, Ռոբերտ դե Նիրո, ջուլիա Ռոբերտս, Բրյուս Ուիլլիս, Թոմ Կրուզ, Սիլվեստեր Ստալոննե, Ժաննա դ՛Արկ, Բիլլ Քլինթոն, Բիլլ Գեյթս…
Հետաքրքիր է նաև այն, որ եթե հետենք նորածինների վարքին, ապա կնկատենք, որ նարնք սովորաբար իրերը վերցնում են ձախ ձեռքով:
Այսօր կան բավականին շատ սպորտաձևեր, որտեղ փախլիկ լինելը առավելություն է: Հատկապես մարտարվեստներում ձախլիկները շատ են գնահատվում, քանի որ նրանց մոտ ոչ ստանդարտ հնարքներ ու հարվածներ են: Նրանք կարծես հայելային արտացոլումն են տեսնում: Օրիակ նույն բոքսը… դուք գիտե՞ք, որ ձախլիկ բռնձքամարտիկները նվաճում են մեդալների 35-40 տոկոսը…