Օտար ազգերի ու ժողովուրդների հեղափոխությունները չպետք է ներշնչեն ու ազդեն Հայ Ժողովրդին, որով Հայ Ժողովրդի մշակույթը ու ազգային արժեքները ամենահեղափոխականն են եղել ի սկզբանե, դեռ նախաքրիստոնեական ժամանակներից, ու մնացել են նույն արդիական արժեքները, ազնվությունը, արդարադատությունը, քաղաքակրթությունը, ընտանեկան արժեքները ու բնության հանդեպ խոնհարումը..

Երբ կարդացել եմ Հայ Ժողովրդի պատմությունը որտեղ Հայեր կուրծք ծեծելով, մոռանալով սեփական ազգային արժեքները, կուլտուրան, զմայլվել են, միացել օտար ժողովուրդների հեղափոխություններին, կռվել օտարի «լավի» համար, ու կույրորեն ու միամտորեն վտանգել սեփական, Հայ Ժողովուրդը, թշնամիներ շահելով հակառակորդներից…Երկու հազար տարի է, որ Հայեր ծառայել են այլ ազգերի բանակներում, այլ ազգերի կռիվներում, քաղաքական ու ռազմական, ու արդյունքում ինքներս մնացել ենք ոչնչացման եզրում…

Ինչու՞ պիտի Ռուսաստանի կարմիր հեղափոխությունը անցյալ դարուս սկզբին հետաքրքրեր Հայերիս։
Ինչու՞ պիտի Երիթուրքերի հեղափոխությունը հետաքրքրեր Հայերիս
Ինչու՞ պիտի Վրաստանի վարդերի հեղափոխությունը հետաքրքրեր Հայերիս
Ինչու պիտի Ուկրանիո հեղափոխությունը հետաքրքրեր Հայերիս
Ինչու՞ պիտի Եվրոպայի ու ԱՄՆի հեղափոխությունները հետաքրքրեր Հայերիս
Ինչու՞ պիտի Հայեր միանան միչազգային « Մեկ Աշխարհ» կարգերին, որ կոչվում է one world order?, կամ ինտերնացիոնալիզմին՞, կամ Մակսայինին, կամ Եվրամիությանը, կամ, սուտ ու խաբուսիկ, միջազգային կաշաների, աղբաջրերի, ցեխաջրերի մեջ։

Մի քիչ որ ուշադիր նայենք Հայ Ժողովդի իրական ներկային, կտեսնենք, որ Հայաստանի Հայ Ժողովուրդը ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ապրում Է օտար երկրներում, քան Հայաստանում…Միջազգային պատերազմներին, այս հարյուր տարում, Հայերը ավելի զոհ են տվել, քան Հայաստանի պաշտպանության համար….Միթե՞ դա Հայաստանի շահերին է։ Այս ֆենոմենը մասամբ հենց այդ միջազգային ուտոպյային հավատալուց է։

Որ ամեն մի օտար ժողովուրդ, վերոհիշյալներից սկսած մինչեվ չնշվածները իրենց հեղափոխություններից դրդված թշնամանար կանգնեին Հայաստանի Պետության գոյացման ԴԵմ….
Պարզ է , որ Հզոր Հայաստանի Պետության գոյացման գաղափարը վախեցնում է անկիրթ, ու անբարո ժողովուրդներին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել